Լուսանկարչի բանաստեղծական արձագանքները

04.08.2025 16:34
520

Բորիկ Ղազարյանին կապանցիները գիտեին որպես լուսանկարիչ, լուսանկարչատուն ուներ, կապանցիների ընտանեկան ալբոմներում կհանդիպես նրա հավերժացրած դիմանկարները, խմբակային լուսանկարները: Բորիկ Ղազարյանի՝ Ղափանի արդյունաբերությունը, գյուղական կյանքը, իր համաքաղաքացիների առօրյան պատկերող  լուսանկարները տպագրվել են շրջանային՝ «Պղնձի համար», «Ղափան», հանրապետական՝ «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Երեկոյան Երևան» թերթերում:

Նրա լուսանկարչական ապարատի օբյեկտիվը «որսացել» է մեծերին՝ Վիկտոր Համբարձումյան, Համո Սահյան, Արմեն Ջիգարխանյան, ՌԴ վաստակավոր արտիստ Եվգենի Մորգունով: Բորիկ Ղազարյանը միշտ իրադարձությունների հորձանուտում է եղել. Կապանում տեղի ունեցած խոշոր  իրադարձություններին այսօր նաև նրա լուսանկարչական ապարատի օբյեկտիվի շնորհիվ ենք հասու լինում՝ Դավիթ Բեկի արձանի բացման արարողություն, «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի նկարահանում Կապանի օդանավակայանում,  Մեղրի-Քաջարան ճանապարհի բացում, որին մասնակցում էր հանրապետության ղեկավարությունը՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, «ՅԱԿ-40» ինքնաթիռի առաջին վայրէջքը Կապանի օդանավակայանում և շատ ուրիշներ: Ծանոթությունը և մտերմությունը մեր անվանիների հետ՝  հայ կինոյի և թատրոնի բեմի վարպետներ Արմեն Ջիգարխանյան, Արմեն Խոստիկյան, Գալյա Նովենց, Խորեն Աբրահամյան և ուրիշներ, վերածվել են հազվագյուտ լուսանկարների:

Պարզվում է՝ լուսանկարչությանը զուգընթաց` Բորիկ Ղազարյանը նաև ստեղծագործել է: Այդ մասին քչերը գիտեին, որ նա իր խոհերն ու մտքերը՝ չափածո թե արձակ, թղթին էր հանձնում: Եվ ահա հետմահու ընթերցողի սեղանին է նրա ստեղծագործությունների երկհատորյակը: Առաջինում զետեղված են հեղինակի բանաստեղծությունները, որոնք պոետական հետաքրքիր  ձեռագիր են բացահայտում: Հավերժական արժեքները՝ սեր, հայրենիք, ընտանիք, դիտարկվում են գաղափարական տեսանկյունից: Հատորյակում ընդգրկված բանաստեղծություններն անտիպ են և առաջին անգամ են ներկայացվում ընթերցողին: Դրանք խմբավորված են «Սիրո աղբյուր», «Երկու քարի արանքում», «Տեր, ինձ ժպիտ տուր», «Չորս տողով» խորագրերի ներքո:

Երկհատորյակի երկրորդ գրքում զետեղված են հեղինակի մշակած անեկդոտները, երգիծական մանրապատումները, զանազան խոհեր ու մտքեր: Երկհատորյակը լույս է տեսել «Արմավ» հրատարակչությունում (խմբագիր՝ գրականագետ Արմեն Ավանեսյան):

Վահրամ Օրբելյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25