Ե՞րբ է Ռուսաստանը ձևակերպելու իր դիրքորոշումը «Թրամփի երթուղու» վերաբերյալ. ՀՀ-ում ՌԴ դեսպանի պարզաբանումը

30.09.2025 12:29
574

Ռուսաստանի արտաքին քաղաքականության անսասան առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է։ Այդ մոտեցմանը համահունչ, մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքի։ «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի երթուղուն», Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսպորտային նախագիծը։ Մեր տեղեկությամբ, այդ աշխատանքը նոր է մեկնարկում։ Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ռեժիմներին, ինչպես նաև երթևեկության անվտանգությանն առնչվող մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։ Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը կպահանջեն հաշվի առնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքները, ինչպես նաև հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը՝ հիմնվելով երկկողմ փաստաթղթերի վրա։ Ես միաժամանակ կցանկանայի ավելացնել, որ ռուսական կողմը բաց է այս հարցերի շուրջ խորհրդակցությունների համար ինչպես իր հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ։

Ցանկանում եմ հիշեցնել, որ մեր երկիրը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմք դրեցին հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերը ոչ միայն դադարեցրին արյունահեղությունը տեղում, այլև սահմանեցին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները, դրանց թվում՝ խաղաղության պայմանագրի մշակումը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ կապերի զարգացումը»,- ընդգծել է դեսպանը։

Կոպիրկինը հավելել է, որ եռակողմ համաձայնագրերի դրույթներն այսօր էլ չեն կորցրել հրատապությունը։ «Ստորագրությունները համապատասխան հայտարարություններից ղեկավարներից ոչ մեկը հետ չի կանչել: Թե ինչպես են դրանք գործնականում համապատասխանելու 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին, քննարկման առարկա է ներգրավված կողմերի միջև։ Ենթադրում ենք, որ փոխադարձաբար ընդունելի լուծումներ կգտնվեն փոխադարձ համաձայնությամբ և այնպիսի պայմաններով, որոնք կբավարարեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային բոլոր գործընկերների, ներառյալ՝ Ռուսաստանի և Իրանի շահերը, որոնք ակտիվորեն համագործակցում են ԵԱՏՄ-ի շրջանակում»,- պարզաբանել է դիվանագետը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

www.yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40