Երբ հանդիպում են գիրքն ու ընթերցողը. միջոցառումներ սիրված մշակութային օջախներում

20.02.2020 17:12
1281

Յուրաքանչյուր տարի hայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին  Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։ Մեր երկրում տոնի ավանդույթի հիմքը դրել է  Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանը և ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշվում է 2008 թվականից: Այսօր տոնն արդեն ժողովրդականություն է վայելում, ինչի վկայությունն է նաև արդեն մի քանի օր մարդկանցով լի գրախանութները։ Օրվան նվիրված կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարանում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում իրականացվեցին բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ: Այստեղ փետրվարի 19-21-ը անցկացվելու են արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր:

Անցկացվեցին գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր: Այս առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջելով մի շարք մշակութային օջախներով մասնակցել է այս գեղեցիկ տոնին ու միջոցառումներին: Խոսենք մի շարք միջոցառումների մասին, որոնք տեղի ունեցան հայ գրքասեր ու արվեստասեր օջախներում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Ազգային ու Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարաններում: Եվ այսպիսով Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում բացվեց «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն: Իսկ ընդհանուր ընթերցասրահում բացվեց Ուրուգվայական անկյուն: Բացումն իրականացրեցին մեր երկրում Ուրուգվայի Հանրապետության պատվո հյուպատոս Էդուարդո Ռուզենբերգը և սիրված գրքօջախի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը: Իր խոսքում գրադարանի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը նշեց, որ այսօր շատ կարևոր օր է, երբ գրադարանն այս տոնական օրը արժեքավոր նվեր է ստանում ու բացում մեր երկրում առաջին ուրուգվայական անկյունը: Անկյունի բացումով ստեղծվելու է իսպանական թարգմանչական արվեստի կենտրոն: Սա Ուրուգվայից ստացված գրքերի առաջին   խմբաքանակն է, այն դեպքում, երբ գրադարանում ընդհամենը կա երկու գիրք, որոնք թարգմանել է Կարա Չոբանյանը: Իր խոսքում Հայաստանում Ուրուգվայի պատվո հյուպատոսն երախտիքի խոսքեր ուղղեց այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին հույս հայտնեց, որ մոտ ապագայում սիրված գրքօջախի ուրուգվայական անկյունը մոտ ապագայում կընդլայնվի ու կհամալրվի նորանոր գրքերով, որոնք կգտնեն իրենց ընթերցողներին և թարգմանիչներին՝ զարգացնելով թարգմանական ու լատինաամերիկյան գրականության արվեստը մեր երկրում:
Իսկ ահա արվեստասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Թումանյան-Կոմիտաս-150» գեղարվեստական ալբոմի շնորհանդեսը։ Սրա  հեղինակ-կազմողը Հայաստանի Ազգային պատկերսրահի  գեղանկարի բաժնի պատասխանատու Հայկուշ Սահակյանը։ Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ սիրված մշակութային օջախի տնօրեն Արման Ծատուրյանը: Նա իր խոսքում նշեց, որ ալբոմի մտահաղացումն եղել է 2019 թ հուլիսի 14-ին Գառնիում, տեղի ունեցող համերգի ընթացքում:  Վերջում նա շնորհակալություն հայտնեց ալբոմի հրատարակիչներին ու շնորհանդեսի կազմակերպիչներին:

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Իր ելույթի ընթացքում նա շնորհակալություն հայտնեց ալբոմի հեղինակներին՝հույս հայտնելով, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք հայ մյուս երախտավորների ալբոմների հրատարակությանը: Շնորհանդեսի ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Երևանի Պետական կամերային երգչախմբի երգիչ-երգչուհիները: Շնորհանդեսի վերջում խոսեց ալբոմի հեղինակը՝ Հայկուշ Սահակյանը: Նա իր ելույթում խոսեց ալբոմի ստեղծման ու կառուցվածքի մասին՝նշելով, որ այն ներկայացված է գեղարվեստի լեզվով: Այստեղ ներկայացված են հայ մեծերի՝ Թումանյանի և Կոմիտասի դիմանկարները, նրանց ստեղծագործությունները: Առկա են նաև չհրատարակված նյութեր, քանդակներ, գեղարվեստի նմուշներ ի վերջո մի շարք արվեստագետների հուշերը նրանց մասին: Իր ելույթը նա ավարտեց ալբոմի շնորհանդեսի հրատարակիչներին ու  կազմակերպիչներին ուղղված երախտիքի խոսքերով:

Իսկ  Երևանի  քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Երևանի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանի անձնական ֆոնդի բացումը և ցուցադրումը:

Այսպիսով՝ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին: Եռօրյա տոնավաճառի առանցքային միջոցառումը գրքի ցուցահանդես-վաճառքն է. ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019 թվականի «Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների» մրցույթի մրցանակակիրների հետ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, 2019 թվականի մանկապատանեկան հեքիաթի միջազգային մրցույթի ամփոփում, շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ, թեմատիկ խաղ-վիկտորինաներ, ցուցահանդեսներ, վինիլային երաժշտական ունկնդրումներ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր, էքսկուրսիաներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն, թեյախմություն: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, շեշտադրվեց «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ կիրականացվեն նաև թումանյանական մոտիվներով միջոցառումներ: Փետրվարի 21-ին կազմակերպվելու են Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված լեզվաբանական-խաղ, զրույցներ, պատանիներին հասցեագրված միջոցառումներ տոնավաճառին մասնակից առանձին հրատարակիչների կողմից:Տոնավաճառի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 21-ին:

 

Գարիկ Ավետիսյան

 Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի, Երևանի քաղաքապետարանի Իսահակյանի անվան գրադարանի

 

 

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37