Երբ լուրերն արդեն չափից շատ են. ինչպե՞ս սպառել ու մարսել օրվա հիմնական լուրերը

16.01.2019 15:10
1116

Մարդիկ չափից շատ լուրեր են սպառում: Պարզապես խեղդվում են լուրերի մեջ արթնանալու պահից մինչև քնելը

Խոսում են այդ մասին աշխատավայրում և ընտանիքի անդամների, երեխաների, նույնիսկ լոգարանում՝ իրենք իրենց հետ: Լուրերը պաշարել են մարդկանց ուղեղը, աղտոտում են ցանկացած միտք ու քննարկում, խառնվում են մարդկանց հարաբերությունների մեջ, ուղղակի ստիպում են մարդկանց վիճել հարցերի շուրջ, որոնց մասին վիճողները որևէ տեղեկություն իրականում չունեն: Լուրերը մարդկանց ստիպում են պատասխանատվություն զգալ աշխարհի բոլոր խնդիրների համար, որոնց մասին, սակայն, դրանից 5 րոպե առաջ որևէ պատկերացում անգամ չունեին:

Եվ ահա, 5 րոպե անց, նրանք կրկին վիճում են ու մտահոգվում, քանի որ մոտ 10 կիլոգրամ սարսափազդու լուրեր են ստացել իրենց հեռախոսներում:

  • Իսկ լուրերը, սովորաբար, այնքան սարսափելի են, որ պատում են մարդկանց ուղեղը լանչի սեղանին և զբոսայգում քայլելիս: Մարդիկ մտածում են. «Ինչո՞ւ է տրամադրությունս ընկել, չգիտեմ, բայց ինչ-որ բան անհանգստացնում է ինձ»: Եվ դրա համար շրջապատող ամբողջ աշխարհը՝ ծաղիկները, թռչունները, նույնիսկ երեխաները, ամեն ինչ շրջանցում է լուր սպառողին վատ տրամադրության պատճառով: Իսկ թե որտեղից է գալիս այդ ամենը, որն է դրա պատճառը, մարդիկ այլևս չեն էլ մտորում:
  • Օրը լուրերով մի սկսեք:  Լուրերով արթնանալը 100%-ով ապահովելու է ձեր վատ տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում: Դիմացեք գոնե մեկ ժամ: Վայելեք առավոտյան սուրճը և նախաճաշը, նախքան առօրյա ռեժիմի մեջ մտնելը:
  • Ընտրեք լավ փաթեթավորված լուրերը: Այս դեպքում դուք ստիպված չեք լինի կարդալ 34 միանման հոդված ահաբեկչական վերջին հարձակման, քաղաքական սկանդալի կամ շոու-բիզնեսի ինչ-որ աստղի մասին: Բացի այդ, լուրերի կարգավորված սպառումը կանխում է էմոցիոնալ որևէ կոնկրետ դաշտում գերի մնալը:
  • Մի՛ սպառեք լուրերը դրանց մասին մեկնաբանությամբ: Օրինակ, կառավարության քաղաքականության փոփոխությունը լուր է, ինչ-որ մեկի կարծիքը այդ փոփոխության մասին՝ ոչ: Մեկ ուրիշի կարծիքը կարծիք արտահայտողի կարծիքի վերաբերյալ՝ ընդհանրապես լուր չէ: Եվ այսպես շարունակ: Կարծիքը որևէ կապ չունի լուրի հետ: Բայց, եթե Հնդկաստանի պահուստային բանկի տնօրենը արձագանքում է արժեզրկմանը, դա լուր է, մյուս կողմից, այդ նույն մարդու արձագանքը հնդկական ֆիլմերին՝ ոչ:
  • Եթե ցանկանում եք սպառել լուրերը որպես օգտակար գործ, որն ունի սոցիալական որոշակի արժեք, ապա լուրերի ճնշող մեծամասնությունը ձեզ ընդհանրապես չի օգնի: ԱՄՆ-ում կամ Հունաստանում գործազրկության մասին վերլուծությունները կապ չունեն ձեր համայնքի հետ: Հեռանալով հեռուստաալիքների, համացանցի, նույնիսկ տպագիր մամուլի ներկայացվող պատմություններից՝ կարող եք զբաղվել օգտակար գործով՝ սպառեք լուրեր, որոնք առնչվում են ձեր համայնքին և որոնք օգնում են ձեզ   ավելի մոտենալ տեղական խնդիրներին: Ինչպե՞ս: Շարունակեմ…

Լրատվության մասին կարդացեք նաև.


  • Ինչպես մրգերի ու բանջարեղենի դեպքում, լուրերի սպառումը տեղական մակարդակում ավելի օգտակար է:Լուրերը միայն ինֆորմացիա չեն, շատ ավելին են: Դրանք կարող ենք ձեզ դարձնել ավելի լավ քաղաքացի: Սպառեք տեղական լուրեր:
  • Ազատորեն հրաժարվեք առօրյա կյանքի այն բաղադրիչներից, որոնցով հետաքրքրված չեք: Դուք ճնշում կզգաք՝ անպայման կարդալ 6 հազար բառանոց տեքստեր Բրեքսիթի կամ Հունաստանի ճգնաժամի մասին, բայց դուք պարտավոր չեք դա անել: Լուրերն ընտրեք խելամտորեն, խորը ուսումնասիրեք, քննադատողաբար մտածեք: Մի խոսքով, ճնշված մի զգացեք, երբ ստիպված եք որևէ հարցի վերաբերյալ կարծիք հայտնել: Դուք բոլորովին պարտավոր չեք դա անել:
  • Կարդացեք մեկ հոդված, բայց ամբողջությամբ: Շատ ավելի օգտակար է կարդալ մեկ թերթի մեկ հոդված, քան սոցցանցում հետևել տարբեր վերնագրերի ու կարդալ այն, ինչն ամենաշատն են հավանել ձեր ընկերները:
  • Ֆիզիկապես անհնար է մանրամասն տեղեկություն ստանալ բոլոր լուրերի վերաբերյալ: Ընտրեք մեկը կամ երկուսը, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են և ուսումնասիրեք միայն դրանք: Կարդացեք գրքեր, դիտեք ֆիլմեր: Երբ մեկ կոնկրետ թեմայի շուրջ խորը գիտելիքներ ունենաք, կկարողանանք ավելի լայն պատկերացում կազմել նաև մյուս հարցերի վերաբերյալ:
  • Օրվա ընթացքում հավաքեք հետաքրքիր հղումներ և շաբաթվա մեջ անդրադարձեք դրանց: Կարդացեք մի քանիսը, մյուսներից հրաժարվեք:

Եվ ամենակարևորը, ազնիվ ու հարգանքով վերաբերվեք ձեր ուղեղին: Ճիշտ այնպես, ինչպես կվերաբերվեք ձեր տանը: Կառավարեք այն, ինչ ներս եք թողնում: Ձեր ուղեղը ունի հնարավորության սահմաններ: Ծանրաբեռնեք ձեզ ուղեղին արժանի տեղեկություններով:

LIVEMINT

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10