Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

05.09.2024 11:40
653

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Союзники. ОДКБ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը։

«Շատ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով իրականացնել մի շարք միջոցառումներ՝ կայունացնելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է երկրի շահերին և նպաստում է տարածաշրջանում խաղաղությանը»,- նշել է դեսպանը և հավելել, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից։

Ըստ դեսպանի, Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում։ 

«Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները»,- ընդգծել է նա։

Կոպիրկինը անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը․ «Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»,- նշել է նա։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40