Էրդողանի հայտարարությունը չափազանց հետաքրքիր է, այն մյուս հայտարարություններից տարբերվում է մեկ էական բաղադրիչով. Դավիթ Բաբայան

28.10.2021 21:19
1188

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահն Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայում մասնակցել է օդանավակայանի բացման և անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար իր նախապայմանին։

«Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն: Այս ըմբռնումն է ընկած բարիդրացիական հարաբերությունների հիմքում»,-Վարանդայում Ալիևի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։

Միաժամանակ նա ասել է, որ օրը կգա, և Ադրբեջանն ու Թուրքիան կկարողանան Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ, Իգդիր ու Կարս, իսկ տարածաշրջանը կամրապնդի իր տեղը՝ որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էրդողանի առաջ քաշած նախապայմանին, նշեց, որ այդ հայտարարությունը չափազանց հետաքրքիր է և մյուս հայտարարություններից տարբերվում է մեկ էական բաղադրիչով։

«Էրդողանն ասում է, որ Հաայստանը Թուրքիայի հետ խնդիրներ չունի, միայն թե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորի։ Այսինքն՝ Էրդողանն այնքան է կարևորում Արցախի խնդիրը, նույնիսկ ավելի է կարևորում, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը, որովհետև սա հենց այնպես չէ։ Թուրքիան հասկանում է, որ հայությունն ունի մի քանի կարևորագույն արժեքներ, և այս պահի դրությամբ, երբ Արցախը միշտ նույնացվում էր հաղթանակի, արժանապատվության հետ, ըստ Թուրքիայի, եթե այն ոչնչացնում են, ապա այլևս չի լինի հայոց պետականություն։ Սա է պատճառը, որ Էրդողանը նման հայտարարություն է արել, սա վրիպել է շատերի ուշադրությունից։ Փաստորեն, Էրդողանը դասակարգել է, թե որն է Թուրքիայի և Ադրբեջանի համար թիվ մեկ խնդիրը՝ դա Արցախն է, Արցախի ոչնչացումը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Շարունակելով միտքը, Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց մոտեցումներից երբեք չեն հրաժարվել, և նրանց գերնպատակը շարունակում է մնալ Արցախի ոչնչացումը և պարտադրելը, որպեսզի Արցախը մոռանան, ինչն էլ ուղղակի բերելու է հայ ժողովրդի կործանմանը՝ ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական։

Հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորի նրա առաջ քաշած այս նախապայմանով, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Ես չեմ ուզում նույնիսկ հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև դա կլինի սարսափելի հարված, հայոց պետականության ապամոնտաժում, ուղղակի ժամանակի հարց է լինելու։ Մենք պետք է հասկանանք, որ եթե թշնամին է նույնիսկ այդպես կարևորում Արցախը, ապա կարևոր է, չէ՞, Արցախը։ Պետք է հավաքվենք ու այս սթրեսից դուրս գանք, իմանանք ճիշտն ու սխալը, մեր մնայուն արժեքը, Արցախն այդ մնայուն արժեքն է»։

Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է՝ Վարանդայում թշնամու կողմից օդանավակայանի բացումից հետո, ի վերջո, սկսի գործել նաև Ստեփանակերտի օդանավակայանը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ուշ թե շուտ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվելու է։

«Ինչ վերաբերում է Վարանդայի օդանավակայանին, պարզ է, որ այն միջազգային օդանավակայան չէ, այլ ուրիշ նպատակների է ծառայում։ Այդ շրջաններ չկա մարդկային այդքան ներհոսք, սա աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կարևոր հենակետ է լինելու, այսքան բան»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19