Էրդողանն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը. Դավութօղլու

02.11.2020 17:43
2902

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան «Կովիդ -19»-ի համաճարակը. այս հայտարարությունն արել է երկրի նախկին վարչապետ և ժամանակին Թուրքիայի առաջնորդի մտերիմ, իսկ այժմ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն։

Ըստ նրա՝ Եվրոպայի ու աշխարհի համար ամենամեծ վտանգը «դեսպոտիզմի մշակույթն է, որը տարածում են Էրդողանի պես պոպուլիստ առաջնորդները»:

«Տոհմային պետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշ է»,- ասել է Դավութօղլուն:

«Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, և կա խոր կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է դրսում, մենք կշարունակենք կոչ անել արտահերթ ընտրությունների»,- ավելացրել է նա:

Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ, նախկին ԱԳՆ ղեկավար և նախկին վարչապետ Դավութօղլուն քննադատել է նաև կառավարման նախագահական համակարգը, որը Էրդողանը նախաձեռնել էր 2017 թ.։ Նախկին վարչապետը վստահ է, որ Թուրքիայի Հանրապետությունը պետք է վերադառնա կառավարման խորհրդարանական համակարգին, քանի որ «գործող համակարգը միայն ճգնաժամերի տեղիք է տալիս»:

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40