Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը

24.04.2019 13:58
1110

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ի ցույց ողջ աշխարհի առաջ տարավ թուրքական պատմագիտական-դիվանագիտական սուտն ու հերքեց հայերի դեմ իրականացված ոճրագործությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական արխիվներին նվիրված գիտաժողովի շրջանակում, հանդես գալով ելույթով, Էրդողանը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել է, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին ու նրանց աջակիցների արտաքսումը ամենատրամաբանական վարքագիծն է եղել»:

Չհեռանալով Հայոց ցեղասպանության հարցում ցուցաբերվող ավանդական թուրքական ժխտողականությունից՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենց արխիվներում կան մեծ թվով փաստական տվյալներ, և այդ տվյալները պետք է նախ ուսումնասիրեն հետազոտողները, և դրանից հետո միայն քաղաքական գործիչները հանդես գան հայտարարություններով:

Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը՝ Էրդողանն ասել է. «Բոլոր նրանց, ովքեր հայկական հարցի շուրջ փորձում են մեզ մարդու իրավունքների վերաբերյալ դաս տալ, ամեն անգամ ստիպված ենք հիշեցնել նրանց արյունոտ անցյալը»:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին Թուրքիայի առաջնորդի կողմից նմանօրինակ հայտարարությունների հնչեցումը վկայությունն է նրա, որ երկիրը շարունակում է հետևողական լինել պատմության և պատմական անհերքելի փաստերի ժխտման, սեփական անցյալն ուրանալու քաղաքական ժառանգությանը: Պետական մակարդակով հնչեցվող նման հայտարարությունները ոչ միայն լույս չեն սփռում այդ երկրի պատմության ամենամութ էջերի վրա, այլև շարունակում են գալիք սերունդների մեջ նոր թշնամանք ներարկել հայերի նկատմամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40