«ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ՀՈՐՍ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԴԱՎԱՆԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ․ ԱՍՊՐԱՄ ԿՐՊԵՅԱՆԸ «ՇԵՂՎԵՑ» ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԻՑ

07.12.2021 12:15
1952

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն այսօր ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին, երդվեց ԱԺ ամբիոնից։ Նա, հիշեցնենք, պատգամավորական մանդատ ստացավ «Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Սեդրակյանի՝ մանդատը վայր դնելուց հետո։ Սակայն այդ անգամ նա չերդվեց ԱԺ ամբիոնից, քանզի «Հայաստան» խմբակցությունը որոշել էր բոյկոտել նիստը։
Այսօր նա տվեց իր պատգամավորական երդումը, սակայն իր խոսքում չդիմեց իշխանական պատգամավորներին։

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, սիրելի հայրենակիցներ»,-այսպես սկսեց իր երդումը Ասպրամ Կրպեյանը՝ արհամարհելով իշխանական պատգամավորներին։

Նա նաև երդման ստանդարտ տեքստում որոշ իմպրովիզներ արեց՝ երդվելով հավատարիմ մնալ հոր՝ Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին։

«Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի՝ երդվում եմ հավատարիմ մնալ հորս՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին՝ առ հայրենիք։ Կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմիին Եռաբլուր զինվորական պանթեոնում տվածս երդումը հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան՝ առանց Արցախի, և չկա Արցախ՝ առանց Հայաստանի։ Հավերժական Հայաստան լինելու է»,-երդման իր տեքստն այսպես ամփոփեց Կրպեյանի դուստրն ու նստեց տեղը։ Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին, իսկ իշխանականները մոլորված ու զարմացած հայացքներով իրար էին նայում։

 

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30