Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

01.05.2026 15:37
422

Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել է քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Վաճառողները գրառումներ են կատարել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։

Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։

Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։

«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասաց Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

 

Նա ընդգծեց, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս , և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։

«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։

Նշենք, որ ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։

Հիշեցնենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։

Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։

ՀԳ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ Շուշան Մկրտչյանը սոցցանցում հայտնեց, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40