Երեւան. 30-31 հուլիսի 2016թ. (իրադարձությունների քրոնիկոն՝ ըստ լրատվամիջոցների)

01.08.2016 11:52
1670

Հայաստանում ՄԱԿ-ի հայտարարությունը Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության հայտարարությունը Երևանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների մասին.

«Մենք ուշադիր հետեւում ենք հուլիսի 17-ին Էրեբունու պարեկապահակային ծառայության գնդի գրավումից ի վեր Երեւանում զարգացող իրադարձություններին:

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է անցյալ գիշեր բազմաթիվ կալանավորումների եւ ուժի կիրառման արդյունքում տուժածների մասին տեղեկություններով: Իրենց գործառույթներն իրականացնող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել:

Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության եւ հանդուրժողականություն դրսեւորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ այլ միջազգային կազմակերպությունների կոչերին: Խաղաղ հավաքների ազատության եւ կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել:

Մենք ցավակցում ենք Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպայի (Արթուր Վանոյանի) ընտանիքին: Մենք նաեւ դատապարտում ենք բուժաշխատողների պատանդառության քայլը, որը երբեւէ չի կարող արդարացվել:

Հույս ենք հայտնում, որ իրավիճակը շուտափույթ եւ խաղաղ կերպով կհանգուցալուծվի: Մենք նաեւ խրախուսում ենք գործունակ մեխանիզմներ ներդնել՝ լայն քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ կառուցողական երկխոսություն ապահովելու համար»:

2016.07.30
politik.am

«Ընտրում ենք ռազմագերու կարգավիճակը». «Սասնա ծռերը» հանձնվում է

Քիչ առաջ «Առաջին լրատվական» զանգահարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որը մասամբ ներկայացնում ենք:

«Ոստիկանությունը, այս վերջին օրերի ընթացքում ռեժիմը որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք մնացել, երեկ գիշեր գրոհի փորձ  ձեռնարկեցին, մեքենայով պատը ջարդեցին, հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով փորձեցինք երկխոսության մտնել իրենց հետ: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք:

Առաջացած իրավիճակում ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության եւ այլ ծառայողների հետ, երկուստեք ծանր կորուստներ ունենալ, հեղելով այն մարդկանց արյունը, որոնք քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության եւ շարունակել պայքարը, մնալ ռազմագերու կարգավիճակում, շատ ծանր որոշում էր մեր համար, որոշեցինք ընտրել ռազմագերու կարգավիճակը: Մեր առաքելությունը համարում ենք կատարված:

Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարված, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, մեր կյանքը ոչինչ ենք համարում: Ժողովրդական ընդվզումը շարունակվում է, մեր ժողովուրդը պետք է պայքարի, սա ազգային ազատագրական պայքար է: Չենք թողնի, որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ: Զգում ենք ժողովրդի շունչը, հաղթանակը մոտ է, կոչ ենք անում հայ ժողովրդին՝ որոշումը ընդունել դրական քայլ եւ շարունակելով պայքարը հետեւել բանտից մեր կոչերին:

Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի:

Ցավոք, այդպես չեղավ. ժողովուրդը մի քիչ դանդաղ շարժվեց եւ ունեցանք այս հանգուցալուծումը, բայց թող դա չընկճի մեր ժողովրդին: Հաստատակամ ենք, շարունակելու ենք մեր պայքարը: Հեղափոխականները հայտնվում են բանտերում, հետո հաղթանակած դուրս գալիս: Դա էլ է պայքարի մի ձեւ: Սիրում ենք ձեզ հայ ժողովուրդ, մեզ ոչինչ չի կարող բաժանել, չենք ուզում արյուն թափվի, չենք կարող զենք բարձրացնել այն զինվորի վրա, որ հրաման է կատարում, թեեւ սխալ հրաման է, թող այս պայքարը, մեր զոհաբերությունը դառնա սնուցիչ այն արմատին, որը ծիլ է տալու նոր պայքարի:

Զենքը 20:00-ին վար կդնեք դուրս կգանք եւ արյունահեղության չենք գնա: Համոզված ենք՝ շուտով նորից հանդիպելու ենք»:

20:11, 2016.07.31
1in.am

Զինված խմբի անդամները վայր են դրել զենքը եւ հանձնվել իշխանություններին

Հուլիսի 30-ին եւ 31-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետեւողական եւ համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին:

Ձերբակալվել է 20 ահաբեկիչ:

ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է:

31.07.2016 22:46
police.am

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հայտարարությունը

Հայտարարություն

Մենք հետեւում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք եւս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, եւ մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության եւ զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի, եւ հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար

31 հուլիսի, 2016
hayeli.am

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանում գրավված ՊՊԾ գնդի շենքի շուրջ իրադարձությունների առնչությամբ

Եվրամիությունը մտահոգված է Երեւանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ՝ կապված Էրեբունու ոստիկանական ՊՊԾ գնդի  տարածքի գրավման հետ:

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ վերցված բուժանձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր հորդորը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալու բիրտ ուժի գործադրումից հասարակական հանրահավաքները կառավարելիս: Ցուցարարներին նույնպես հորդորում ենք ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն ու բռնությունը անընդունելի են: Տարաձայնություններն անհրաժեշտ է կարգավորել քաղաքական երկխոսության միջոցով՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա», - ասվում է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում:

31 հուլիսի, 00:19
arminfo.am

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19