Երեխաների միջազգային օրվա առիթով Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ

02.06.2014 17:29
1868

Բազմաթիվ անակնկալներով, մրցանակներով ու նվերներով հագեցած էին հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումները Կապանում: Տոնի առիթով առավոտյան մարզպետարանի հարակից Գարեգին Նժդեհ հրապարակում «Պարային կոմպոզիցիայով» ելույթ ունեցան քաղաքի մշակույթի կենտրոնի պարի խմբերը: Այնուհետեւ բաց թողնվեցին երազանքների փուչիկներ, որը երեխաների համար պատրաստել էր «Վորլդ Վիժն» ԲԿ Կապանի գրասենյակը:  Տոնական միջոցառումները շարունակվեցին քաղաքի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում, որտեղ անցկացվեց կավճանկարչության մրցույթ: Ասֆալտին արված նկարներում ամենաշատը պատկերված էին անամպ երկինքը, պայծառ արեւն ու մայրիկը: Օրվա առիթով Կապանում անցկացվեց նաեւ շախմատի մանկական առաջնություն,  մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպվեց մանկական ֆիլմի ցուցադրություն: Միջոցառումները շարունակվեցին քաղաքի Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգում` սպորտային խաղերով: Այստեղ կազմակերպվել էր նաեւ երեխաների գեղանկարչական եւ ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Զբոսայգու    ամառային բացօթյա դահլիճում տոնական մանկական մեծ համերգային ծրագրով էլ եզրափակվեցին փոքրիկ կապանցիների համար մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառումները: Տոնի կապակցությամբ, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մանկական զբոսայգու կարուսելներն ամբողջ օրն աշխատեցին անվճար:

kapan.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40