Շուռնուխում 4 բնակելի տուն շուտով պատրաստ կլինի

24.02.2022 10:15
3368

Պատերազմի հետևանքով անօթևան մնացած շուռնուխցի ընտանիքների համար պետական աջակցությամբ նույն բնակավայրում կառուցվող 13 առանձնատնից 4-ը շուտով պատրաստ կլինեն: 170 ք. մ մակերեսով 5 սենյականոց տները նախատեսված են միջինը 5 անդամ ունեցող ընտանիքների համար: Կառավարության աջակցությամբ կառուցվող յուրաքանչյուր տան համար նախատեսված է մոտ 55 մլն դրամ: Արդեն մեկնարկել են ներքին հարդարման աշխատանքները: Տները շահագործման կհանձնեն ավարտուն տեսքով:

Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Արդեն 4-ի տանիքը դրել են ու  հերթով դրվում է, շատ որակյալ աշխատանք է: Ոչ մի խնդրի չկա:

Նոր թաղամասում առանձնատների կողքին կլինի առևտրի սրահ, մանկապարտեզ, ստորգետնյա խաղասրահ և սքեյթի հարթակ: Թաղամասի շինաշխատանքներին հետևում է Սյունիքի մարզպետը: Գոհ է կառուցապատման ընթացքից, ասում է՝ կարևոր է, որ անտուն մնացած շուռնուխցին զգա՝ պետությունն իր կողքին է: Շինարարները դուռ-պատուհան արդեն դրել են, գաջապատման աշխատանքներն են ընթանում:

Վարդան Վարդանյան (շինարար) - Ով էս տանը ապրի, թող 15 հատ երեխա ունենա, ինչ կորցրել ենք, թող վերականգնվի: Շուռնուխը բարգավաճի, երեխեքը շատանան, ով որ տուն է կորցրել, գան ապրեն:

Շուռնուխում կառուցվող նոր թաղամասը կլինի Սյունիքի ճարտարապետական ավանդական սկզբունքներով՝ կարմիր տանիքներով և պատերի բալենի շարվածքով: Գյուղատնեսությունն ու անասնապահությունը խթանելու համար կառուցվելու են նաև խելացի անասնագոմ, սպանդանոց, սառնարանային տնտեսություն և պահեստներ:

 

 

www.1lurer.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02