Կապանում մեծ խանդավառությամբ նշվեց Քրիստոսի հրաշափառ Հայտնության տոնը

09.04.2023 16:00
2299

Շարունակելով ձևավորված գեղեցիկ ավանդույթների շարքը՝ ապրիլի 9–ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մեծ խանդավառությամբ նշվեց Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը` Սբ. Զատիկը կամ Քրիստոսի հրաշափառ Հայտնության տոնը։

Տոնի կապակցությամբ եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ։ Իսկ նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվել էր Ճրագալույց և դրանով ավարտվել էր Մեծ Պահքի շրջանը:

Պատարագի արարողությունից հետո ազգային երգ ու պարի ուղեկցությամբ՝ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը, «Արարատ» ռեստորանային համալիրը, Կապանի մանկական գեղարվեստի, Արվեստի մանկական դպրոցները և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը առանձին տաղավարներով ներկայացրել են իրենց աշխատանքները, զատկական ավանդույթներն ու ուտեստները:

Ընդունված կարգի համաձայն հյուրասիրության սեղաններն առատ էին` չամիչով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի:

Քահանայի օրհնությունից հետո ներկաները ճաշակեցին զատկային ուտեստները և մեծ ոգևորությամբ վայելեցին մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի մասնկացությամբ համերգային ծրագիրը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40