ՀՀ Անկախության հռչակման օրը հերթական խաղահրապարակը բացվեց Շինարարների թաղամասում

21.09.2024 17:53
901

ՀՀ Անկախության հռչակման օրը կրկնակի տոն դարձավ Շինարարների թաղամասի բնակիչների համար։ Այսօր մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել Շինարարների փողոցի թիվ 15 և 17 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ կառուցված խաղահրապարակի, մարզադաշտի և հանգստի գոտու բացման արարողությունը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և թաղամասի համատիրության նախագահ Արշավիր Հարությունյանի օգնությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են երեխաները՝ ազդարարելով խաղահրապարակի պաշտոնական բացումը։

Իր ելույթում Գևորգ Փարսյանը շնորհավորել է ներկաներին՝ Անկախության տոնի և խաղահրապարակի շահագործման մեկնարկի առթիվ, ինչպես նաև համայնքի կայուն ու համաչափ զարգացման տեսանկյունից կարևորել ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը հատկապես ծայրամասային թաղամասերում։ Համայնքի ղեկավարը հորդորել է բնակիչներին խնամքով վերաբերվել և իրենց հերթին անել հնարավորը կատարված աշխատանքի պահպանման համար:

Թաղամասի երեխաների օրը հետաքրքիր և հիշարժան դարձնելու համար կազմակերպվել էր նաև մարզական փառատոն, որտեղ ցուցադրական ելույթներով հանդես են եկել Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան և մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցների սաները։

Տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված տարածքի փոխարեն թաղամասն այսօր ունի նոր խաղասարքերով և մարզասարքերով համալրված խաղահրապարակ, ռետինե հատակով մարզադաշտ՝ բասկետբոլի և վոլեյբոլի համար։ Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նաև նստարաններով, զրուցարան–տաղավարներով, կառուցվել է նոր ճեմուղիներ։

Բակի բնակիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել Գևորգ Փարսյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել:

Ծրագիրը կյանքի է կոչվել համայնք-կառավարություն համաֆինանսավորման արդյունքում, իսկ գույքի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40