«Ոչխարների խուզում 2018» փառատոն. հաղթողը Շինուհայրի բնակիչ է

11.06.2018 11:56
1600

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում հունիսի 9-ին տեղի ունեցավ Ոչխարների խուզման հերթական՝ թվով չորրորդ փառատոնը:

Փառատոնին մասնակցեցին մարզի  12 համայնքների ներկայացուցիչներ, հաղթող ճանաչվեց Շինուհայր համայնքի ներկայացուցիչ Ռոմանոս Սարգսյանը, որը որպես մրցանակ ստացավ ձիու թամբ, խուզի մկրատ, խուզի մկրատի սրիչ եւ պատվոգիր: Նա ոչխարը խուզել էր 2 րոպե 30 վայրկյանում: Մյուս բոլոր մասնակիցները եւս ստացան պատվոգրեր:

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Փառատոնի ծրագիրն ընդգրկել էր ոչխարների՝ արդեն ավանդական դարձած ձեռքով խուզման մրցույթ, տեղական համայնքների եւ արտադրողների մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր, լարախաղաց: Այս տարի փառատոնի հյուրերի համար ծրագրվել էին բազմաթիվ անակնկալներ եւ հագեցած միջոցառումներ:

Մասնավորապես, հրավիրվել էին Մեծ Բրիտանիայից եւ հարեւան Վրաստանից հրավիրված փորձառու խուզ անողներ, որոնք առաջին անգամ Հայաստանում ցուցադրական դասընթաց են անցկացրել Փառատոնի մասնակիցների եւ հյուրերի համար:

Կազմակերպվել է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ուտեստների, խմիչքների եւ հուշանվերների վաճառքից բացի նաեւ իրականացվել է համտես:

 Հրավիրված պաշտոնատար անձանց թվում էին ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ եւ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:

Համերգով հանդես է եկել The Time Project խումբը,  կազմակերպվել ենինտերակտիվ խաղեր, մրցույթներ, իսկ մրցանակաբաշխության արարողությունից հետո տեղի է ունեցել շուրջպար:

Նկատենք, որ «Ոչխարների խուզում»փառատոնն անցկացվում է եւ լայն ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում եւ այլն, սակայն ի տարբերություն այդ երկրների, որտեղ ոչխարներին խուզում են մեխանիկական սարքերով, Սյունիքում խուզումն իրականացվեց ավանդական ձեւով` մկրատով:

10.06.2018

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40