Երեկվա դրությամբ 26 վարակակիր, մեկուսացվածների թիվը շատ է, հիմնական աղբյուրը Իտալիան և Ռուսաստան. Սյունիքի փոխմարզպետ

04.04.2020 17:16
1531

«Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամենօրյա ռեժիմով ախտահանում է կանգառները, մարդաշատ վայրերը, բազմաբնակարան շենքերի մուտքերը: Քանի որ մեր մարզում ունի երեք հսկա արտադրություն` կոմբինատներ, նաև այդ կոմբինատների ներսում է ախտահանում իրականացվում»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով` մարտի 31-ի խստացումներից հետո մարզ, համայնք մտնող բոլոր ճանապարհներին տեղակայվել են պահակակետերը, որտեղ խիստ հսկողություն է իրականացվում:

«Ոստիկանությունն ակտիվ իրականցնում է իր աշխատանքները:Եթե մի քիչ էլ էս ամեն ինչում մեզ օգնեն մեր քաղաքացիները ու բարձր սոցիալական պատասխանատվություն դրսևորեն, ապա ամեն ինչ լավ կլինի: Ուզում եմ ևս մեկ անգամ խնդրել, որ տանից դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-նշեց նա:

Հարցին, թե քանի քաղաքացի է մարզում ենթարկվել վարչական պատասխանատվության, փոխմարզպետը նշեց, որ տվյալներ չունեն:

Բաբայանը տեղեկացրեց, որ այս պահին 7-8 հյուրատուն Զբոսաշրջության կոմիտեին դիմել են` որպես մեկուսարան աշխատելու համար. «Երեկվա դրությամբ 26 վարակակիր, իսկ մեկուսացվածների թիվը շատ է, պարզապես այս պահին թվին տեղյակ չեմ: Հիմնական աղբյուրը Իտալիան և Ռուսաստան է: Այդ երկու օջախներից է տարածվել»:

Դիտարկմանը` թե վարակակիրների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքացիները կարծես թշնամանքով վերաբերվեն, ինչ է արվում, որպեսզի մարզում այդպիսի մթնոլորտ չլինի, Բաբայանը նկատեց. «Չեմ ասի թշնամանք, բայց ամբողջ հանրապետությունում է այդպես, որ չգիտես ինչի վարակվածի հանդեպ վերաբերմունք է փոխվում, որը շատ սխալ է»: Նրա խոսքով` տարբեր կազմակերպությունների միջոցով սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացվում.«Հիմնականում, ովքեր պետք է օգտվեն այս աջակցության ծրագրերից, օգնում ենք, որպեսզի դիմումները ճիշտ լրացնեն և այն կազմակերպությունները, որոնք պատրաստակամություն են հայտնում, որ մեկուսացվածներին կամ ինչ-որ խմբերի օգնեն, դրանց հետ շատ ակտիվ աշխատում ենք»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40