Երեք տարի առաջ` 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, նահատակվեցին 13 սյունեցի. հավերժ փառք նրանց

01.04.2019 17:56
2017

Երեք տարի առաջ` 2016 թ. ապրիլի 2-ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, օդուժ, անօդաչու թռչող սարքեր, սեփական զինանոցում կուտակված ժամանակակից այլ զինտեխնիկա։ 

Սահմանում միշտ էլ անհանգիստ է եղել` հակառակորդի կողմից կրակոցներ տարբեր զինտեխնիկայից, դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր, բայց 1994-ի մայիսից հետո, երբ Բիշքեկում կնքվեց տարածաշրջանում հրադադար հաստատելու մասին համաձայնագիր, ըստ ամենայնի սա ամենախոշոր բախումն էր։ 

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։

Առաջին հարվածն իրենց վրա վերցրեցին առաջնագծում հերթապահության իրականացնող 18-20 տարեկան զինվորներն ու պայմանագրային զինծառայողները։ Մտավախությունը, որ այն ոգին ու  միասնականությունը, ինչի շնորհիվ ապահովվել էր հաղթանակն Արցախյան պատերազմում, հօդս ցնդեց։ Խոսքը, նախեւառաջ, ժամկետային զինվորներին է վերաբերում, ովքեր չերկնչեցին թշնամու անակնկալ հարձակումից եւ սխրանքներ գործեցին։

2016 թ. ապրիլյան առաջին օրերը համախմբվածության եւ միասնականության իսկական դրսեւորման օրեր էին։ Բազմաթիվ սյունեցիներ սրտի թելադրանքով պատրաստակամություն հայտնեցին մեկնել ռազմաճակատ եւ մեկնեցին, հիմնականում` Արցախյան պատերազմի մասնակիցներ, ովքեր իրենց պարտքը համարեցին լինել երիտասարդ զինվորների կողքին։

Արցախի Հանրապետության բանակը, զինված ուժերը, համառ ջանքերի գնով, հետ մղեցին թշնամուն։ Ավաղ, եղան նաեւ մարդկային անդառնալի կորուստներ, 13-ը` Սյունիքից`

Մայիս Երջանիկի Միրզոյան (Դարբաս համայնքի ղեկավար) - կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին,

Արմեն Մինասի Բեգլարյան (Ախլաթյան համայնքի ղեկավար)- կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին,

Սեդրակ Սերգեյի Ասրյան (Դարբաս)- կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին,

Սերգեյ Գուրգենի Դանղյան (Սիսիան) - կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին,

Դավիթ Բագրատի Սարգսյան (Բալաք) - կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին,

Եղիշե Արտավազդի Նիկալյան (Լծեն) - կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին,

Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան (Սիսիան) - կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին,

 

Կարո Ծերունի Համբարձումյան (Վաղատին) - կամավորական, վիրավորվել է 2016 թ. ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 18-ին,

Արմեն Արեգի Հովհաննիսյան (Ծղուկ) - կամավորական, վիրավորվել է 2016 թ. ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 7-ին,

Գագիկ Կոլյայի Փարսադանյան (Կապան) - կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին,

Արմեն Կառլենի Գասպարյան (Կապան) - կամավորական, զոհվել է 2016 թ. ապրիլի 6-ին,

Նորիկ Ժորայի Գասպարյան (Կապան) – ժամկետային զինծառայող, զոհվել է 2016 թ. ապրիլի 2-ին,

Նարեկ Վարդանի Մկրտչյան (Գորիս տարածաշրջանի գյուղ Որոտան) – ժամկետային զինծառայող, զոհվել է 2016 թ. ապրիլի 3-ին։

 

Հավերժ փառք հանուն հայրենիքի նահատակված զինվորներին ու կամավորներին։





 

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24