Մի քանի օրից կսկսվի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման 2-րդ փուլը. Խուդաթյան

18.03.2026 16:01
439

Հայկական ԱԷԿ–ը ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։

Մի քանի օրից կմեկնարկի հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը: Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ԱԺ–ում ներկայացնելով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.)` 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Զեկույցը քննարկվում է ԱԺ հանձնաժողովների մակարդակով, ապա կներկայացվի լիագումար նիստում։

Գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է փոխարինել հովացման համակարգերը (տեխնիկական անվանումը`պատասխանատու սպառողների հովացման համակարգ)։ Նոր համակարգի տեղադրման համար շրջանակային համաձայնագիր է կնքվել ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։

«Ընթացքի մեջ է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագիրը՝ մինչև 2026 թվականը։ Ընդամենը օրեր անց կմեկնարկի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը, ինչը ենթադրում է ատոմակայանի ժամկետի երկարացում ևս 10 տարով: Պետական բյուջեից 63.2 մլրդ դրամ բյուջետային վարկ է տրամադրվել Հայկական ատոմային էներգակայանին»,- ասաց Խուդաթյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, ապա Խուդաթյանը նշեց` պետությունը նոր ատոմային բլոկի կառուցման հարցով քննարկումները շարունակում է տարբեր երկրների, տարբեր ընկերությունների հետ։ Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը, դա մոդուլյար տեսակի ատոմակայանն է:

«Ընթացիկ տարվա ընթացքում կամ 2027 թվականի տարեսկզբին արդեն կընտրենք մոդելը, որից հետո կանցնենք հաջորդ փուլին»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։

2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40