Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթարի պատճառով մեկ մարդ է մահացել

30.08.2021 11:25
1738

Արարատի մարզի 50-ամյա բնակիչը 2021թ. օգոստոսի 29-ին, ժամը 10:00-ի սահմաններում, վարելով «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենան՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Արցախի Հանրապետության 48-ամյա բնակչի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային:

«Բախման հետևանքով 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը,  ինչպես նաև «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ուղևորներից մեկը՝ 45-ամյա տղամարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40