Երևանում մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը

03.11.2018 15:22
1076

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 400 գիտակ աշխարհի 26 երկրներից իրենց ուժերն են փորձելու նոյեմբերի 3-ին Երևանում մեկնարկած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հանրահայտ ինտելեկտուալ խաղի աշխարհի 16-րդ առաջնությանը: Մասնակիցները բաժանվել են 65 թիմերի, որոնցից չորսը ներկայացնում են Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում երկրորդ անգամ է անցկացվում:

«Մեզ համար պատիվ է ընդունել այսքան հայտնի և բազմակողմանի զարգացած հյուրերի, որոնք  իրենց օրինակով ոգեշնչում և մոտիվացնում են երիտասարդ սերնդին գիտելիք ստանալու: Այսօր «Ինչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը շատ պոպուլյար է մեր երկրի երիտասարդ ինտելեկտուալների շրջանում: Հայ գիտակները մեծ հաջողությունների են հասնում ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Այս տարի նրանցից մեկը` Հայկ Ղազազյանը, որը խաղացել է Ելենա Պոտանինայի թիմում, ճանաչվել է լավագույն խաղացող խաղի գարնանային սերիայի ընթացքում»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա հավելեց, որ խաղը պոպուլյար է նաև քաղաքական գործիչների շրջանում, ինչում շատերն են համոզվել: Մի քանի տարի առաջ ձևավորվել է պատգամավորների խորհրդարանական թիմը: «Խաղի աշխարհի առաջնությունը Երևանում անցկացնելը կարևոր է նրանով, որ այս տարի մեր մայրաքաղաքը տոնեց  2800-ամյակը: Ըստ իս` դա այս միջոցառմանն ավելի մեծ նշանակություն է հաղորդում: Հայ ժողովուրդը հատուկ հարգանք ունի գիտության, կրթության և այն ամենի հանդեպ,  ինչը նպաստում է գիտելիքի կուտակմանն ու տարածմանը»,-ընդգծեց Բաբլոյանը:

Նա հույս հայտնեց, որ միջոցառման մասնակիցներն իրենց հետ դրական հույզեր, վառ տպավորություններ կտանեն և կցանկանան նորից վերադառնալ Հայաստան:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երկրպագուներին քաջածանոթ գիտակ, «Բյուրեղապակյա բուի» քառակի  մրցանակակիր Մաքսիմ Պոտաշովը խոստովանեց, որ  տարիների ընթացքում խաղի հարցերն ավելի են բարդանում, մրցակցությունը մեծանում է և հիմա շատ են ուժեղ թիմերը:

«Նորեկներին համբերություն  եմ մաղթում: Մի քանի աստիճան վեր բարձրանալը հեշտ չի ստացվի: Հաղթում է այն մարդը, ով պատրաստ է տարիներ շարունակ սովորել, պայքարել և հասնել իր նպատակներին»,-մեզ հետ զրույցում շեշտեց գիտակը:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջին մագիստրոս Ալեքսանդր Դրուզն ասաց, որ խաղը Հայաստանում լավ է կազմակերպված: «Շատ են հայկական թիմերը, ինչը տրամաբանական է, քանի որ ձեր երկիրն է հյուրընկալում առաջնությունը: Որպես օրենք, ձեզ մոտ հրաշալի եղանակ է, լավ տրամադրություն և այս ամենը պայմանավորված է նաև լավ կոնյակի առկայությամբ»,-հումորով նշեց գիտակը:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի 16-րդ առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանի խոսքով` այս առաջնության կազմակերպումը Երևանում ինտելեկտուալների նվերն է մայրաքաղաքի հոբելյանին:

«Նախորդ առաջնության համեմատ, այս տարի 16 թիմ ավելացել է: Մասնակիցները հաճույքով են եկել Հայաստան, և շատերն արդեն հասցրել են շրջել մեր երկրում, դրական գրառումներ են կատարել Հայաստանի մասին, ինչը շատ կարևոր է երկրի իմիջի համար»,-ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ Հայաստանը ներկայացնում են Արամ Հարությունյանի, Հայկ Խեմչյանի, Լևոն Նիկողոսյանի և Սերգեյ Մելքումյանի թիմերը:

«Նախկին կառավարությունների աջակցության շնորհիվ Հայաստանում «Ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը շատ է զարգացել: Մեզ վստահվել է առաջնությունը երկրորդ անգամ մեր երկրում անցկացնել: Դա նշանակում է, որ այն աշխատանքը, որը արվել է, արդյունավետ է եղել:  Կարծում եմ` պետք է զուգահեռ զարգացնել նաև հայալեզու խաղը: Հույս ունեմ, որ ներկա կառավարությունն էլ կաջակցի խաղին,  քանի որ մարդու արժեհամակարգում կարևորագույն դեր ունի կրթությունը»,-շեշտեց Քոչարյանը և ասաց, որ այսօր խաղալու են  բոլոր թիմերը, և այն թիմը, որը կպատասխանի առավելագույն քանակի հարցրերի, կհռչակվի  առաջնության հաղթող: Հաղթողը հայտնի կդառնա վաղը` նոյեմբերի 4-ին:

 

 

 

 

 

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06