Արամիկ Դանիելյան.  անպարտ հետախույզը

11.01.2022 17:06
2404

Արամիկ Կամոյի Դանիելյանը ծնվել է 1991 թ. մարտի 25-ին Տեղ գյուղում:

Ընտանիքը միշտ առաջնային դեր ու նշանակություն ունի զավակի կյանքում. այնտեղից է հիմք առնում հայրենասիրությունը: Հայ ընտանիքի զավակ Արամն էլ ժառանգել էր հզոր նախնիների հերոսական անցյալն ու հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրվածությունը:

Միջնակարգ կրթությունը ստացել է Տեղ գյուղի դպրոցում:

Արամը մանկուց սիրում էր ռազմական գործը, հպարտությամբ էր կրում զինվորական հագուստը դպրոցական միջոցառումների ժամանակ:

2009 թ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ծառայել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքում՝ Ցորի զորամասում:

Զինվորական երդում տալու օրվանից ինքն իրեն խոստացել էր անձնվիրաբար ծառայել հայրենիքին եւ չխնայել կյանքը: Երդում, որին հավատարիմ մնաց:

Կինը՝ Մարիանան, իրենց համատեղ անցկացրած տարիների մասին վերհուշն այսպես է սկսում. «2012 թ.  տեր ու հնազանդ լինելու երդումներ տալով՝ ամուսնացանք: Սկսվեց մի նոր կյանք: Ես կատարյալ չեմ, նա՝ նույնպես, բայց սերը կատարյալ է: Հենց այդ բարձր զգացմունքն էր, որ մեզ ամեն օր ավելի կատարյալ էր դարձնում: Սերը դաստիարակում է, հնազանդեցնում… Արամը զինվորական էր, զինվորական կյանքը բավականին փոխել էր նրան՝ լրջացրել: Նրա հայացքները կյանքի նկատմամբ փոխվել էին, քանի որ սկսել էր շուտ-շուտ շոշափել մահը: Տուն հոգնած էր վերադառնում, բայց փորձում էի պահել ամուսնական երջանկությունը:

Ուշադրությունը եռապատկվեց, երբ ծնվեց մեր առաջնեկը՝ Նարեն: Արդեն հետախույզ էր, անասելի զբաղված, բայց ամեն ինչ անում էր, որ ինձ միայնակ չզգամ:

2015 թ. ծնվեց մեր երկրորդ դուստրը՝ Նանեն: Իրեն փորձառու հայրիկ էր համարում:

Նա հպարտությամբ էր խոսում իր զինվորական լինելու մասին, ես էլ հպարտությամբ էի  կրում նրա կինը լինելու պատիվը: Իրական հպարտություն է ապրել մեկի կողքին, ով վախեր չուներ, ումից վախենում էր թուրքը:

Երջանկությունն այլ կերպ չի լինում, այո՛, երջանիկ էինք...

Եկավ անիծյալ սեպտեմբերի 27-ը:

Այդ օրվա տագնապն առաջին պահին որպես սովորական տագնապ ընդունեցի՝  կյանքիս անհաշվելի տագնապներից մեկն էր:

Պատերազմ..., ու քարանում էր հայացքս, վախը քայքայում էր ներսս: Անընդհատ կորցնելու  վախ, ցասում, անհանգստություն, որ փարատանք չունի, սեւեռված  հայացք ու աղիողորմ խնդրանք, որ այս անգամ էլ հետ գա: Ամեն անգամ գլուխս բարձին դնելիս կյանք եմ խնդրել: Հավիտենությունը երկուսիս համար միաժամանակ, միասին եմ  ուզել, որովհետեւ միշտ վստահ եմ եղել, որ կկործանվեմ առանց նրա: Միշտ եմ զգացել, որ գոյությանս միակ երաշխիքն է:

Արամի զոհվելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Գորիսում:

Նա անպարտելի էր, իմ անպարտ հետախույզը,  ում կինը լինելու հպարտությունիցս մի կաթիլ անգամ երբեւէ չպիտի պակասի...»:

Արամիկ Կամոյի Դանիելյանը նահատակվել է 2020 թ. սեպտեմբերի 30-ին:

Հերոս Արամիկ Դանիելյանի աճյունը հողին է հանձնվել 2021 թ. հունվարի 10-ին՝ Գորիսի նորահիմն զինվորական պանթեոնում:

Հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով, ներկայացված է նաեւ ՙ.«Մարտական խաչ» բարձրագույն պարգեւի, որն ընտանիքի անդամները դեռ չեն ստացել:

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40