Երեւան. 27-28 հուլիսի 2016թ. (իրադարձությունների քրոնիկոն՝ ըստ լրատվամիջոցների)

28.07.2016 12:09
2295

- Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել:

ԶԼՄ-ներն առնվազն պետք է տեղյակ լինեն, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա, ինչպես են աշխատում նրա հարազատների հետ եւ ինչպես են փորձում հասնել իրական պատկերի նենգափոխման:

Լրատվամիջոցները պետք է ունենան այս տարրական գիտելիքն ու գիտակցությունը եւ խիստ պատասխանատու գործեն նման բարդ իրավիճակներում՝ հուզականությամբ հանրային կարծիքի վրա ազդելու փորձերի փոխարեն:

27.07.2016

police.am

- Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է «Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումների» կապակցությամբ:

«Այսպիսի գործողություններն անընդունելի են, եւ եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց», - ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

ԱՄՆ դեսպանատունը նաեւ ողջունել է Էրեբունիում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետեւում է իրադարձություններին եւ ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:

«Մենք ողջունում ենք եւ միանում շարունակաբար զսպվածություն դրսեւորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն», - ասված է հաղորդագրությունում:

27.07.2016

azatutyun.am

- «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներից Պավլիկ Մանուկյանին եւ նրա որդուն` Արամին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նրանց փաստաբանը` Ինեսսա Պետրոսյանը, Hraparak.am-ին փոխանցեց, որ Արամի նկատմամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը, նրան «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», այն դեպքում, երբ Արամը հրազենային վնասվածք էր ստացել եւ վիրահատության ենթարկվել նույն օրը:

Պավլիկ Մանուկյանի նկատմամբ առայժմ խափանման միջոց չի ընտրվել: Հայր ու որդի հրաժարվել են ցուցմունք տալուց, Արամը առհասարակ ցանկություն չի ունեցել ներկա լինելու դատական նիստին, իսկ Պավլիկ Մանուկյանը ցանկանում է ներկա գտնվել իր մասով նիստին, սակայն հայտնի չէ` առողջական վիճակը թույլ կտա՞, թե՞ ոչ:

Փաստաբանը նշեց, որ բուն միջադեպի մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն, Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ հացադուլ է սկսում, որ ինքը իր ժողովրդի զինվորն է, մահանալու է նրա ոտքերի տակ:

Նշենք նաեւ՝ Պավլիկ Մանուկյանը եւ որդին ազդրի հրազենային վնասվածք են ստացել, նրանց վիրահատել էին, հոր վիճակը գնահատվում է ծանր, կայուն, որդու մոտ դրական տեղաշարժ կար:

hraparak.am

0:24 - 28 հուլիսի 2016

- Երեկ ուշ երեկոյան պաշտպանի գրասենյակը հերթական հայտարարությունն է տարածել, որով տեղեկացնում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածներ չկան:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է:

Մարդու իրավունքների Պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնականի բաժին եւ հանդիպել բերման ենթարկված եւ տվյալ պահին դեռեւս այնտեղ գտնվող թվով յոթ անձանց, ովքեր ոստիկանության բաժնի աշխատակիցների գործողությունների վերաբերյալ որեւէ բողոք եւ գանգատ չեն ներկայացրել:

Բերման ենթարկվածները պաշտպանի ներկայացուցիչներին բողոք են հայտնել իրենց անհիմն բերման ենթարկելու առիթով: Այս պահի դրությամբ ոստիկանության կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան:

hraparak.am

9:00 - 28 հուլիսի 2016

- Խորենացի փողոցի ոստիկանական շարասյուները դեռ տեղում են: Տարածքը վերահսկվում է տասնյակ հազարավոր աչքերով: Իրավապահներին հուլիսի 27-ին մասամբ հաջողվել է հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործողությունները եւ պահանջները սատարող շարժման մասնակիցներից «հետ նվաճել» փողոցը: Հուլիսի 27-ի կարեւորագույն իրադարձությունը, որ ազդեց ողջ գործընթացի վրա, ազատամարտիկ Պավել Մանուկյանի եւ նրա որդու վիրավորման եւ հիվանդանոց տեղափոխման մասին լուրն էր: Հենց այդ միջադեպն էր պատճառը, որ կեսգիշերին Խորենացու փողոց հասած երթից հետո անհամաձայնություններ առաջացան շարժման կազմակերպիչների եւ հարթակի առաջնորդների շարքերում:

Երեկ ողջ օրը Երեւանի ոստիկանության տարբեր բաժանմունքներ տեղափոխվեցին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ, որոնք համառորեն գալիս էին Խորենացու փողոց՝ հերթական հանրահավաքին: Որոշում կար քաղաքացիների անվտանգության նկատառումներով հանրահավաքները, որոնք մի քանի օր շարունակ տեղի էին ունենում Խորենացի փողոցում, տեղափոխել այլ վայր:

«Հիմնադիր խոհրդարանը»՝ մասնավորապես Ալեք Ենիգոմշյանը հայտարարությամբ էին հանդես եկել՝ մարդկանց հորդորելով հավաքվել «Ազատության» հրապարակում:

Չնայած այն հանգամանքին, որ բազմամարդ հանրահավաքն այնուամենայնիվ կայացավ «Ազատության» հրապարակում, դրա մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Խորենացի փողոց եւ իրենց ձայները լսելի դարձնել գնդի ներսում գտնվող «Սասնա ծռերի» անդամներին: Նրանց դա հաջողվեց, սակայն ՀՀ իշխանություններից որեւէ պատասխան չստանալով իրենց պահանջների վերաբերյալ, հանրահավաքի եւ ցույցի մասնակիցները, որոնք մնացել էին առանց առաջնորդների, չիմանալով հետագա անելիքները, որոշեցին գնալ տուն եւ հավաքվել «Ազատության» հրապարակում այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը՝ 20:00-ին:

hraparak.am

9:15 - 28 հուլիսի 2016

- Խորենացի փողոցի ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ  հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին: Ոստիկանների այս քայլը երեկ արձագանք գտավ կանադական առաջատար ԶԼՄ-ներում:

ICI Radio Canada-ն հրապարակել էր  Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս, նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ արձանագրել, թե ինչպես են իրավապահները  բերման ենթարկում Կանադայի քաղաքացի դերասանուհուն:  Նյութը վերնագրված է. «Ձերբակալվել է կանադահայ  դերասանուհի Արսինե Խանջյանը»:

09:57 - 28.07.2016

panorama.am

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58