Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

16.11.2019 16:39
1359

 ՀՀ բուժծառայողի օրվան ընդառաջ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժինը ԶԼՄ ներկայացուցիչների համար ՀՀ ՊՆ «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում կազմակերպել էր շրջայց: Հոսպիտալը 2011-2013 թվականները եղել է լավագույնը հանրապետությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոսպիտալը պարբերաբար վերազինվում է նոր տեխնիկայով, և գործընթացը շարունակական է:

«Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետ, փոխգնդապետ Վարդան Ավագյանը շեշտեց, որ տեխնիկական հագեցվածությունը բավարար է զինծառայողներին համապատասխան բուժօգնություն ցույց տալու համար:

«Մեզ մոտ բժիշկների թիվն է մի փոքր քիչ, սակայն հույս ունենք, որ առաջիկա զորակոչի ժամանակ որոշ չափով կհամալրվի: Չնայած այդ ամենին, մեր հոսպիտալի բոլոր բժիշկներն իրենց առջև դրված խնդիրները կատարում են հավուր պատշաճի, որի ապացույցներից մեկը 2011-2013 թթ. հանրապետության լավագույն հոսպիտալ ճանաչվելու փաստն է: Այդ մրցանակն արդեն չի գործում, սակայն մենք շարունակում ենք աշխատել նույն ոգով և ավելի ենք կատարելագործվում»,- ասաց Ավագյանը և հավելեց, որ իրենց հոսպիտալը սպասարկում է նաև քաղաքացիներին:

Ինչպես նշեց հոսպիտալի պետը, իրենց կողմից սպասարկվող տարածքի ոչ մի զորամասում այս պահի դրությամբ չկա սեզոնային ոչ մի հիվանդության բռնկման դեպք: Ավագյանն ընդգծեց, որ իրենք ցանկանում են հոսպիտալում ունենալ օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆ:

«Հոսպիտալի համար արդեն գնվել է էնդոսկոպիկ սարքավորում, որը մոտ ապագայում կտրվի մեզ: Այս ամենը շարունակական է լինելու, որպեսզի սկսենք շատ ավելի որակյալ բուժզննում իրականացնել»,- նշեց հոսպիտալի պետը:

Շրջայցի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հոսպիտալի տարբեր բաժանմունքներին, որոնցից մեկը նախատեսված է հատուկ ժամանակահատվածների համար:

Այդ բաժանմունքում զինծառայողները բուժում կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ լինի որևէ հիվանդության համաճարակ է կամ պատերազմական իրավիճակներում շատ վիրավորների առկայության պարագայում:

Հոսպիտալի Ճառագայթային ախտորոշման կաբինետի ռենտգեն լաբորատորիայի լաբորանտ, ենթասպա Նաիրա Մարկոսյանը, ով արդեն 20 տարուց ավելի ծառայում է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ իրականացնում են մարմնի տարբեր հատվածների հիմնականում ոսկրային հետազոտություն:

Նա նշեց, որ այդ ռենտգեն սարքը վաղուց են ձեռք բերել, և այն արդարացնում է իրենց ակնկալիքները: «Մեր աշխատանքը, եթե համեմատենք քաղաքացիական հիվանդանոցների հետ, ավելի բարդ ու դժվար է: Երբ դեռ նոր էի սկսել աշխատել որպես բուժծառայող, զինծառայողները գալիս էին և ասում իրենց գանգատները, ես լաց էի լինում, քանի որ սիրտս իրենց համար ցավում էր: Տարիների ընթացքում կոփվել եմ, սակայն զինվորների հանդեպ հատուկ վերաբերմունքը մնացել է նույնը»,- ասաց Մարկոսյանը:

Նա ընդգծեց, որ ծառայության 20 տարվա ընթացքում հոսպիտալում բազմաթիվ փոփոխություններ են եղել՝ սկսած վերանորոգումից մինչև տեխնիկական հագեցվածություն:  

Բաժանմունքներից մեկն էլ վիրաբուժականն էր. բաժանմունքի պետ Գագիկ Մեսրոպյանը, պատմելով հոսպիտալի մասին, նշեց, որ այն տարիների ընթացքում շատ է բարեփոխվել և տեխնիկապես վերազինվել է:

«Մեզ մոտ տեղադրված են ժամանակակից սարքավորումներ, բոլոր հարմարությունները ստեղծված են և՛ բժիշկների, և՛ զինծառայողների համար: Չնայած տեխնիկական հագեցվածությանը նաև նորերի կարիք ունենք, օրինակ՝ լապարոսկոպիկ վիրաբուժության համար նախատեսված գործիք»,- ընդգծեց Մեսրոպյանը: 

Շրջայցի վերջում հոսպիտալի տնօրեն Վարդան Ավագյանը շնորհավորեց բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Ցանկանում եմ, որ մեր զինծառայողներին բուժօգնություն տրամադրենք միայն խաղաղ պայմաններում, կյանքի որակն ավելի լավացնելու նպատակով»,- ընդգծեց փոխգնդապետը:

Նոյեմբերի 17-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Բուժծառայողի օր:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01