Հոգու ձգողականության կետը. Դադիվանքը` ռուս բլոգերի աչքերով

24.07.2018 12:05
1234

Ռուս ճանապարհորդ, բլոգեր Իգոր Շիրյաևը Արցախի Դադիվանքի մասին հինգ մասից բաղկացած հոդված է գրել։

Դադիվանքը հիասքանչ է օրվա ցանկացած ժամին, ցանկացած եղանակին, կարծում է ճանապարհորդ Իգոր Շիրյաևը, որն այս սրբավայրին մի մեծ հրապարակում է նվիրել։ 
«Այնտեղ, ուր մոտենում են Արցախի ու Մռավի լեռնաշղթաները, փոքր լեռնահովիտ է գոյացել։ Այստեղ, բլրի վրա կառուցվել է հայ ճարտարապետության հզոր հուշարձաններից մեկը` Դադիվանքը կամ Խութավանքը։ Վանքը հիասքանչ է տարվա ցանկացած եղանակին, օրվա ցանկացած ժամին», — այսպես է սկսում Շիրյաևը Interesmir.ru առցանց-հարթակում հրապարակված իր հոդվածը։

Նրա խոսքով` հին վսեմ Դադիվանքը հայկական հոգևոր մաքրագույն աղբյուրներից է, IX-XIII սարերի հայկական պատմության ու ճարտարապետության հուշարձան։ 
Նա այդ համալիրը համարում է զբոսաշրջային տեսարժան վայր ու մարդկանց հոգիների ձգողականության կետ։ Բլոգերը կարծում է, որ այն պարզապես հին կրոնական համալիր չէ, այլ մշակութային հուշարձան։ 
«Դադիվանքի հոգևորական ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի պատմության ու ժամանակակից կյանքի վրա կարելի է համեմատել օվկիանոսի հոսանքի հետ. այն հզոր է, խորը, ժամանակից դուրս, անդառնալի։ Շատերը կարծում են, թե դիպումն այս վանքի հին քարերին կերպարանափոխում է մարդուն։ Դա իսկապես զգացվում է։ Մենք երկու անգամ ենք այստեղ եղել, ամեն անգամ նորացված ու կերպարանափոխված էինք վերադառնում», — ասում է ճանապարհորդը։

Նա նաև հավելում է, որ տեսարանը Դադիվանքի ցանկացած կետից ցնցում է իր գեղեցկությամբ։ 

«Հնարավոր է` հենց այստեղ է գտնվում այն սրբազան դռներից մեկը, որը բացում է մարդու հոգևոր կատարելագործության աշխարհը։ Արցախի չափերի համեմատ Դադիվանքը բավականին հեռու է գտնվում հանրապետության գլխավոր քաղաքից` Ստեփանակերտից` մոտ 100 կիլոմետր։ Բայց մարդիկ միևնույնն է իրենց սրտի կանչով գալիս են այստեղ», — գրում է բլոգերը։ 
Նա նկատում է, որ արտասահմանցիներն էլ են սիրում այս վանքը։

Շիրյաևն ասում է, որ արտասահմանցի զբոսաշրջիկներին և ուխտավորներին չի կանգնեցնում նույնիսկ Արցախի իրավական կարգավիճակը` չճանաչված հանրապետություն։ Օտարերկրացիներին չի վախեցնում նաև, որ մեծ հավանականություն կա հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»։

«Ի դեպ, այս ցուցակում է, օրինակ, Մոնսերատ Կաբալյեն, նաև այլ շատ արժանապատիվ մարդիկ», — գրում է Շիրյաևը։ 

Նա հիշեցնում է, որ 2007 թվականի հուլիսին Դադիվանքում պեղումներ են անցկացվել, որի արդյունքում խորանի կոթողի մոտ գտել են սուրբ Դադիի` Թադևոս առաքյալի աշակերտի մասունքները։ Վանական համալիրը կոչվում է հենց Դադիի պատվին, որն իր հերթին Քրիստոսի 70 աշակերտներից մեկն էր։

Գտածոն քրիստոնեական աշխարհի համար մեծ իրադարձություն էր։

Դադին քրիստոնեություն է քարոզել Քարվաճառի շրջանում, սակայն I դարում նրան քարկոծել են, ու հավատացյալները թաղել են նրան։ Արդեն IV դարում, քրիստոնեությունն ընդունելուց հետո, նրա գերեզմանը ուխտատեղի է դարձել։ 
Ավելի ուշ դամբարան է կառուցվել, որտեղից է սկսվում վանական համալիրը։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40