Երգեհոնային երեկո. բեմահարթակում ռուս նշանավոր երգեհոնահարուհին էր

29.06.2026 11:15
443

Այս անգամ ազդագիրը հրավիրում էր երգեհոնային երաժշտության երեկոյի։ Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակը տրամադրվել էր ռուս նշանավոր երգեհոնահարուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Հյուսիսային կովկասի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Սվետլանա Բերեժնայային։

Մինչև համերգի սկսվելը հանդիսականին ողջունեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևնան։ Այնուհետև բարեմաղթանքի խոսք ասաց Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը։ Նա նշեց, որ երգեհոնը վաղուց Կապանի այցեքարտերից մեկն է դարձել։ Անցյալ դարի 70-ական թվականներից Կապանում հնչեց երգեհոնային երաժշտություն՝ շնորհիվ Վահագն Ստամբոլցյանի, ում անունով կոչվում է արվեստի պետական քոլեջի դահլիճը։

Համերգի ընթացքում հնչեց Պյոտր Չայկովսկու «Մանկական ալբոմը» և Մոդեստ Մուսորգսկու «Նկարներ ցուցահանդեսից» ստեղծագործությունները։ Մեկուկես ժամ հանդիսականը երգեհոնային երաժշտության հնչյունների մոգական աշխարհում էր։ Երկու կոմպոզիտորների լայնակտավ ստեղծագործությունների կատարումը ոգևորությամբ ընդունեց հանդիսականը՝ երկարատև ծափահարություններով  և բացականչություններով։ Որպես բիս՝ երգեհոնահարուհին հնչեցրեց  Արամ Խաչատրյանի դաշնամուրային մանրանվագներից մեկը՝  «Անդանտինոն» և հանրահայտ «Սուսերով պարը»։

«Սյունյաց երկրի» հարցին, թե ինչով է պայմանավորված հատկապես Չայկովսկու և Մուսորգսկու երկու ստեղծագործությունների ներառումը համերգային ծրագրում, Սվետլանա Բերեժնայան փոխանցեց, որ համերգի կազմակերպիչները իրեն առաջարկեցին մի քանի ծրագիր, որից ընտրեց ներկայացվածը։ Նրա փոխանցմամբ՝ երգեհոնը շատ հաճախ ընկալվում է որպես եկեղեցական երաժշտության գործիք, ինչի համար իրեն խնդրեցին այս համերգին ներկայացնել  գործիքի սիմֆոնիականությունը և թատերայնությունը։

Ի դեպ, Սվետլանա Բերեժնայան մորական կողմից հայուհի է։ Ասում է՝ երբ պապը կենդանի էր, իրենց ընտանիքում հաճախ էր հնչում հայերենը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40