Էրիկ Կարապետյանի երգը Մալախովի հաղորդմանը ներկայացվել է որպես ադրբեջանական երգ

26.02.2025 12:01
862

Երգիչ Էրիկ Կարապետյանն ահազանգում է, որ իր՝ «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ռուսական «Россия 1» պետական ալիքով առանց թույլտվության հնչել է աղավաղված տարբերակով՝ ադրբեջանցիների կատարմամբ և ներկայացվել որպես ադրբեջանական երգ։

««Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլատվության… Ես լռել եմ։ 

Բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ։ Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց ԻՄ երգը աղավաղված տարբերակով ՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ։ Ու ցավալի ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ։ Երգը գրել եմ 2018 թվականին ,Երևանում։  Երաժշտության հեղինակը ես եմ , խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։

Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար։ Նշեմ, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը՝ հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։ 

Ցավ եմ ապրում ,որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները։ Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,– գրել է Էրիկը։

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12