Երիտասարդները եւ աշխատանքի շուկան

22.06.2017 17:35
2411

Ինչպե՞ս աշխատանք գտնել, ո՞ւմ դիմել, եթե աշխատանք ես փնտրում, ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ի՞նչ պահանջներ են հարկավոր աշխատանքի ընդունվելու համար եւ մի շարք այլ հարցեր քննարկվեցին հունիսի 21-ին Վորլդ վիժն Հայաստանի Կապանի տարածքային ծրագրի եւ Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի կազմակերպած «Երիտասարդները եւ աշխատանքի շուկան» տարածաշրջանային հանդիպման-քննարկման ընթացքում:

Ինչպես տեղեկացրեց Վորլդ վիժն Հայաստան Սյունիքի երիտասարդական ծրագրերի համակարգող Լուսինե Սարուխանյանը, հանդիպման նպատակն է մեկ հարթակում հավաքել աշխատաշուկայի դերակատարներին, ծանոթացնել մասնակիցներին պետական եւ ոչ պետական կառույցների իրականացրած ծրագրերին, որոնք նպատակ ունեն բարձրացնել երիտասարդների մրցունակությունը եւ նվազեցնել գործազրկությունը: Այն միտված է երիտասարդ-կրթական հաստատություն-զբաղվածության կենտրոն-գործատու փոխշահավետ համագործակցության ստեղծմանն ու հետագա զարգացմանը:

Լուսինե Սարուխանյանը ներկաներին ծանոթացրեց նաեւ Վորլդ վիժն Հայաստանի Սյունիքի երիտասարդական այն ծրագրերին, որոնք առնչվում են աշխատանքի տեղավորման համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ձեւավորմանը, բարձրդասարանցիների մասնագիտական կողմնորոշմանը, շահերի պաշտանությանը, ինժեներական լաբորատորիաների գործունեությանը եւ այլն:

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արթուր Հակոբյանը նույնպես խոսեց այս միջոցառման նպատակից, այն է՝ գործազուրկներին, այդ թվում՝ երիտասարդներին, հնարավորինս աջակցել աշխատանքի տեղավորման, այդ  ընթացքում առաջացող խնդիրների, առաջադրվող պահանջների, զբաղվածության պետական ծրագրերի եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ իրազեկվածության ապահովում:

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալ Արայիկ Հայրապետյանը ներկայացրեց Կապանի տարածաշրջանի աշխատաշուկայի վերաբերյալ համառոտ վերլուծությունը, ինչպես նաեւ աշխատաշուկայում անմրցունակ անձանց, գործազուրկներին աշխատանքի տեղավորման համար իրականացվող պետական ծրագրերը: Ա.Հայրապետյանի տեղեկացմամբ՝ Կապանի տարածաշրջանում 2017թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը 1600 է, որից՝ 93%-ը՝ գործազուրկ՝ կանանց թվի գերակշռությամբ (69%): Գործազուրկների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացնելուց զատ նա նշեց, որ մեր տարածաշրջանի աշխատաշուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ անջրպետ կա, քանի որ կան պահանջարկ ունեցող մասնագետներ, որոնք, սակայն, չունենք (այս պահի դրությամբ կենտրոնում գրանցված 43 թափուր տեղից գերակշռում է բժիշկների պահանջարկը):

Արայիկ Հայրապետյանը ներկաներին ծանոթացրեց նաեւ Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնում իրականացված պետական ծրագրերին, այն է՝ «Աշխատաշուկայում ամրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման եւ հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում», «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաեւ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» եւ այլն: Նա տեղեկացրեց նաեւ առաջիկայում իրականացվելիք պետական ծրագրի վերաբերյալ, որը դեռեւս քննարկման փուլում է: Ի դեպ, տարեսկզբից մինչ օրս 100 հոգու տեղավորել են աշխատանքի՝ հիմնականում գործող վերոնշյալ ծրագրերի շրջանակներում: Նշենք նաեւ, որ տարածաշրջանի աշխատաշուկայում անմրցունակ անձանց (աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են՝ անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը, սոցիալական վիճակը, տարիքը, գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը, բնակության վայրը, փախստական լինելու հանգամանքը, արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը, առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը, աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները, մինչեւ 3 տարեկան երեխա խնամելու հանգամանքը, ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը) թիվը կազմում է գործազուրկների թվի 95.5%-ը:

Կարեւորվեց նաեւ աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ծրագիրը, որն այս տարի Կապանում նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին:

Տարածաշրջանում կրթական հնարավորությունների վերաբերյալ մանրամասն ներկայացրեց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը, ով կարեւորեց մասնագիտություն ընտրելիս տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջարկը հաշվի առնելը, մասնագիտական գիտելիքներից զատ՝ ինտելեկտ, հաղորդակցման կուլտուրա, կոլեկտիվում աշխատելու ունակություններ, մարդկային բարձր արժանիքներ ունենալու հանգամանքը: Նա նշեց, որ, ցավոք, այսօր շատերը մասնագիտություն ընտրելիս տուրք են տալիս մոդային, առանց հասկանալու, որ մեզ միայն բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ չեն հարկավոր, շատ կարեւոր է նաեւ տարբեր ոլորտներում լավ արհեստավորներ ունենալը: Ա.Մաքյանը խոսեց նաեւ քոլեջում առկա մասնագիտություններից, հնարավորություններից՝ շեշտը դնելով ժամանակի մարտահրավերները հաշվի առնելու վրա:

Հանդիպում-քննարկումն ընդմիջվում էր հարց ու պատասխաններով, ներկաները հնարավորություն ունեին հարցեր ուղղել նաեւ գործատուներին, այս դեպքում՝ «Զանգեզուրի ՊՄԿ» եւ «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչներին:

Ողջունելի այս նախաձեռնությունն իհարկե երիտասարդներին իրազեկեց մի շարք հարցերի եւ դրանց պատասխանների վերաբերյալ, բայց մի բան է խոսելն ու ներկայացնելը, մեկ այլ բան՝ իրականությունը: Այն, որ այսօր մեր երիտասարդները դժվարությամբ են աշխատանքի տեղավորվում, դժվարությամբ ձեռք բերված աշխատանքի դիմաց ցածր վարձատրվում, հաճախ խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունվելը դեռեւս արդիական է մնում, փաստ է: Իհարկե, չենք կարող չարձանագրել, որ մասնագիտություն ընտրելիս մոդայիկ լինելը, ծնողների, շրջապատի կարծիքը, այլ ոչ սեփական նախասիրությունը հաշվի առնելը դեռեւս մեզանում կարեւոր նախապայման է, ինչը հաճախ հանգեցնում է աշխատանք չգտնելուն կամ ստացած մասնագիտությամբ չաշխատելուն, քանի որ տարածաշրջանի աշխատաշուկան տվյալ մասնագետի պահանջարկը չունի: Բայց, ինչպես փաստեցին բանախոսները, լավ մասնագետը միշտ էլ իր արժանի տեղը գտնում է. մնում է հավատանք եւ ընտրենք սիրելի եւ պահանջարկ վայելող մասնագիտություն, հմտանանք եւ նպատակասլաց առաջ շարժվենք՝ չմոռանալով, որ երիտասարդների երազանքների իրականացման ճանապարհին չափազանց կարեւոր են պետական քաղաքականությունը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարները եւ այլն:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00