Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին

25.07.2023 12:26
884

«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլոք։

Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։

Սերժ Թանկյանը նաև հարցազրույց է տվել Spin պարբերականին՝ նշելով, որ բոլորն, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։

«Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում», - ասել է Թանկյանը՝ հավելելով, որ փորձել է կապվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ, որն, օրինակ, կարող էր պարեն մատակարարել ինքնաթիռներով։

Սերժ Թանկյանը նաև ընդունում է, որ խնդիրը բարդանում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր կապերի պատճառով։

Երաժշտի խոսքով՝ Ուկրաինայի մասին ԶԼՄ-ներում կարելի է կարդալ ամեն օր, սակայն շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ Թանկյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բռնապետ ղեկավարը գրավել է նաև բուն Հայաստանի տարածքից որոշ հատվածներ՝ մոտ 150 քառակուսի կմ։

«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», - նշել է Թանկյանը։

Untitled.png (186 KB)

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40