«Երիտասարդության հեռանկարը». Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում

12.11.2019 10:09
1423

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսում: Վարչապետը Փարիզ է մեկնել տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ կայանալիք հատվածին։ Վարչապետը ելույթ կունենա պետությունների ղեկավարների և երիտասարդ առաջնորդների մասնակցությամբ «Երիտասարդության հեռանկարը բազմակողմ քաղաքականության մեջ» խորագրով քննարկմանը: ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Գլխավոր կոնֆերանսը ներառում է կազմակերպության անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչներին: Այն կազմակերպվում է տարին երկու անգամ, և նրա աշխատանքներին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամ-պետություններն ու ասոցացված անդամները: Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար դիտորդի կարգավիճակով հրավիրվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները, միջկառավարական կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները: Յուրաքանչյուր անդամ-պետություն Գլխավոր կոնֆերանսի ընթացքում մեկ ձայնի իրավունք ունի, անկախ իր չափերից և բյուջեում ներդրման ծավալներից:

Գլխավոր կոնֆերանսը հաստատում է կառույցի ծրագիրն ու բյուջեն: Կոնֆերանսն ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում Գլխավոր տնօրենին: Գլխավոր ասամբլեայի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենն ու ֆրանսերենը:

Գլխավոր կոնֆերանսն ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղությունն ու ընդհանուր գործունեության գիծը: Այս տարի 40-րդ կոնֆերանսը կդառնա գաղափարների համընդհանուր լաբորատորիա` ուղղված բազմակողմանի նոր մոտեցումներին` մի շարք արդիական հարցերի վերաբերյալ `բարձրագույն կրթությունից մինչև արհեստական բանականություն:

Այս տարի կոնֆերանսի շրջանակում Բարձրագույն կրթության ավելի քան 100 նախարարներ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում կմասնակցեն ներառականության և շարժունակության նախարարների խորհրդի գլխավոր խորհրդաժողովին: Փարիզում 1998թ. ի վեր տեղի կունենա նաև մշակույթի նախարարների ամենամեծ հավաքը` Զարգացման մշակութային քաղաքականության միջկառավարական խորհրդաժողովից հետո: Մշակույթի նախարարների համաժողովում ավելի քան 107 նախարար կքննարկի մշակույթի տեղը հասարակական քաղաքականության և կայուն զարգացման գործում: 

armenpress.am

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36