«Զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպությունը առաջարկում է երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ աշխատանք փնտրող երիտասարդների համար

07.07.2015 15:16
2449

Դասընթաց 1. «Բնապահպանական կրթություն»

Դասընթացի նպատակն է՝

- խթանել բնապահպանական մտածողությամբ օժտված մի նոր սերնդի զարգացմանը եւ բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացներում, ինչպես նաեւ էկոլոգիական իրավունքների կիրարկման գործում նրանց ներգրավմանը,

- նպաստել «կանաչ» մտածելակերպի կերտմանը, սեփական բնության ժառանգության գնահատմանը, առողջ եւ կայուն շրջակա միջավայր ունենալու անհրաժեշտության գիտակցմանը, բնապահպանական անվտանգությանն ու զարգացմանը:

Դասընթաց 2. «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն»

Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների, սահմանադրության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման վերաբերյալ: Բացի այդ դասընթացը նաեւ միտված է  նպաստելու մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված երիտասարդների համախմբմանը եւ պրակտիկ գործունեության  ակտիվացման միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանը, արձագանքմանը եւ հանրային իրազեկման համակարգի կայացմանը Սյունիքի մարզում:

Դասընթացներին կարող են մասնակցել 18-ից 25 տարեկան երիտասարդներ` ուղարկելով ինքնակենսագրությունը [email protected] հասցեին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. հուլիսի 30-ը:

Դասընթացները հաջողությամբ ավարտած երիտասարդները կստանան աշխատանքի հնարավորություն:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01