Երիտասարդը անհետ կորած զինվորի հորից 1 500 դոլար է վերցրել՝ որդու մասին իբր լուրերի դիմաց

24.02.2021 17:09
1201

ԱԱԾ-ն զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքն է բացահայտել։ Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում է, որ երիտասարդը անհետ կորած զինծառայողի մասին իբր տեղեկություններ տրամադրելու դիմաց նրա հորից պահանջել է 1 500 դոլար։

«Պարզվել է, որ Ա. Մ.-ն՝ տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Դ. Վ.-ն, մասնակցելով 44-օրյա պատերազմին, անհետ կորել է, 2021 թվականի հունվարին վերջինիս հորը՝  Գ. Վ.-ին հայտնել է, թե իբր զբաղվում է պատերազմում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հետ կապված հարցերով: Գ. Վ-ի հետ հետագա հանդիպումների ժամանակ Ա. Մ.-ն նրան տեղեկացրել է, թե իր անձնական կապերն օգտագործելով կարող է օգնել՝ հայտնաբերելու Դ. Վ.-ին, իսկ 2021 թվականի փետրվարի 17-ին նրա վերաբերյալ առարկայական տեղեկություններ տրամադրելու պատրվակով վերջինիս հորից պահանջել է 1 500 ԱՄՆ դոլար: Ա. Մ.-ն Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում Գ. Վ.-ից խաբեության եղանակով ստացել է 1 500 դոլար, սակայն չի հասցրել տնօրինել գումարը, քանի որ անմիջապես բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»,- ասվում է ԱԱԾ հայտարարությունում։

Զինծառայողի հորից գումար պահանջած երիտասարդը ձերբակալվել է, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել։

«Կապանի լեռնահարստացման կոմբինատը»՝ ոլորտի զարգացման և համագործակցության երկխոսության հարթակում

18.10.2026 22:01

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Գագիկ Բաղունցի ուղերձը՝ COP-17-ի մասնակիցներին

18.10.2026 15:47

Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին

17.10.2026 23:53

ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ուշադրության չէր արժանանում, բայց հիմա մեզ սկսել են լսել. Ռոման Խուդոլի

17.10.2026 23:49

Ձորաստան գյուղում վերաբացվեց մշակույթի տունը

17.10.2026 19:00

Խուդաթյանն ու Ջհանյանը լեռնամետալուրգիայի ոլորտում հուշագիր ստորագրեցին

17.10.2026 18:41

Նախընտրական Գորիս․ Առուշ Առուշանյանը՝ խոշորացվող համայնքի հիմնախնդիրներից մի քանիսի մասին (տեսանյութ)

17.10.2026 16:40

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում

17.10.2026 14:35

Որպես հանքարդյունաբերող՝ մենք ավելի հակված ենք կայուն զարգացում տերմինն օգտագործել. Արմեն Ստեփանյան

17.10.2026 12:35

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026

17.10.2026 10:27

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46