Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը ջնջված է քարտեզից

26.03.2025 16:24
506

Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը ջնջված է քարտեզից։ Այս մասին սոցցանցում գրել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, լրագրող Գրիգոր Ամիրզանյանը։

«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել ենք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ:

2025 թվականի մարտի 24-ին, ARTEfr-ի «28 րոպե» հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված էր։ Նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ Հաղորդումից հատված է ներկայացրել օգտատեր, ֆրանսաբնակ Սիմոն Կարապետյանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը և սպասում է պատասխանին։ Միջադեպը Ֆրանսիայում աննկատ չի մնացել։ Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը արձագանքել են դրան՝ հայտարարելով, որ դա անընդունելի է և «մարմնավորում է պանթյուրքիստական երազանքը»։

tert.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10