ԵՐԿՈՒ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ

25.09.2020 15:18
7441

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կապան համայնքի կոմունալ ծառայությունը համալրվեց նոր տեխնիկայով:

Կողային բարձման երկու աղբատար մեքենաներն արդեն Կապանում են։

Դրանց շահագործման արդյունքում կբարձրանա

աղբահանության ծառայության մատուցման որակը, ինչը կբարելավի համայնքի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգաման համար, քանի որ մաքուր համայնքը զբոսաշրջության զարգացման գրավականներից է։

Մեքենաների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 59,8 մլն դրամ, որի 55%–ը կամ 32,89 մլն դրամը ՀՀ պետական բյուջեի կողմից ներդրվող մասնաբաժինն է, իսկ 45%–ը կամ 26,91 մլն դրամը՝ Կապան համայնքինը, որն իրականացվել է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության կողմից տրամադրված միջոցների հաշվին։

Նոր մեքենաների ստացման արարողությանն այսօր մարզկենտրոնում մասնակցել են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ղեկավարությունը։

Աղբյուրը՝

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12