Երկու շաբաթ է՝ չեն դադարում կռիվները Ադրբեջանի հետ Ղարաբաղի սահմանում. հայ ազգը լի է վճռականությամբ` մինչև վերջ պաշտպանելու մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստին (տեսանյութ)

09.10.2020 13:08
1328

Այսօրվա նիստը տեղի է ունենում Հայատանի համար դժվար ժամանակներում: ԵԱՏՄ միջկառավարական նիստի մեկնարկի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն երկու շաբաթ է՝ ինչ չեն դադարում կռիվները Ադրբեջանի հետ Ղարաբաղի ամբողջ սահմանում:

Գործի են դրվում ժամանակակից զինտեխնիկայի բոլոր տեսակները, Ղարաբաղի և Հայաստանի քաղաքները, գյուղերը, քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածները գտնվում են հրթիռային և հրանոթային կրակների տակ: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում»,- ասաց նա` հավելելով, որ չնայած դրան՝ հայ ազգը լի է վճռականությամբ` մինչև վերջ պաշտպանելու մեր հայրենիքն ու անկախությունը:

Նա շնորհակալություն հայտնեց պատվիրակություններին, որոնք եկել են Հայաստան այս բարդ ժամանակներում: «Սա շատ թանկ հանգամանք է մեզ համար: Մաղթում եմ արդյունավետ քննարկում և պտղաբեր համագործակցություն և ավելի ամրություն մեր միությանը»,- ասաց նա:

tert.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08