Երկու տարի բեմում

01.06.2022 16:28
2862

Երկու տարի առաջ մարզկենտրոնի պարային խմբերին ավելացավ ևս մեկը՝ «Զանգեզուր» պարային համույթը (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան): Ամեն շաբաթ հաղթահարելով Երևան-Կապան և հակառակ հեռավորությունը՝ պարուսույցը կարողացավ ոչ միայն իր սաներին ուսուցանել պարի այբուբենը, այլև ստեղծել մի համերաշխ կոլեկտիվ, որը հանդես եկավ նաև երևանյան հեղինակավոր Ալեքսանդր  Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմահարթակում: «Զանգեզուրը» իր կատարումներով նաև գույն և հմայք հաղորդեց Կապանում անցկացվող տարատեսակ միջոցառումներին:

Հիմա եկել է քարերը հավաքելու ժամանակը: Մայիսի 31-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ «Զանգեզուր» պարային համույթի «Երկու տարի բեմում» անդրանիկ  համերգային ծրագիրը:

Հաշվետու համերգին մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրականագետ, դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: Երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը: Միջոցառմանը մասնակցում էին մայրաքաղաքի «Վալենս» պարային համույթի անդամներ (պարուսույց` Վահագն Գասպարյան): Ելույթ ունեցավ մշակույթի կենտրոնի ժողգործիքների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Վիգեն Հովհաննիսյան):

Մեկուկես ժամ մշակույթի կենտրոնի բեմահարթակում խմբի կողմից ցուցադրվեցին հայկական ազգագրական և տարբեր ժողովուրդների պարեր: Համերգային ծրագիրը եզրափակվեց «Զանգեզուր» խմբի՝ տարբեր տարիքի պարողների ելույթով, որին միացավ խմբի գեղարվեստական ղեկավարը՝ պարային կրակոտ վերջաբանով:

Շնորհավորանքի խոսքում «Զանգեզուր» համույթի երկու տարվա գործունեությունը, մանավանդ մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում, արժևորեցին Դավիթ Գասպարյանը և Վիգեն Հովհաննիսյանը: Վերջինս նաև Կապանի մշակույթի կենտրոնի կողմից պատվոգիր հանձնեց Վահագն Գասպարյանին: Նրան՝ խմբի անդամները և նրանց ծնողները Խուստուփի պատկերով մի գեղանկար նվիրեցին:

«Զանգեզուրի» անդրանիկ ելույթը գեղագիտական հաճույք պատճառեց կապանցի հանդիսատեսին, որ յուրաքանչյուր պարային կատարում վարձատրում էր ջերմ ծափողջույններով:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02