Արավուս գյուղի բնակիչները մարզպետի հետ քննարկեցին իրենց մտահոգությունները

07.03.2021 19:41
5470

Մարտի 6-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սահմանամերձ Արավուս գյուղում էր:

Տեղ համայնքի մեջ ընդգրկված գյուղի բնակիչներն էին մարզպետին հրավիրել՝ միասին քննարկելու առկա խնդիրները, որ առաջացել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո (եւ ոչ միայն):

Հարցերի հարցը, ինչպես մարզի բոլոր սահմանամերձ բնակավայրերում, անվտանգության պատշաճ ապահովումն է, որին ավելի ակտիվ մասնակցելու պատրաստակամություն ունեն գյուղի տղամարդիկ, եթե վերանայվի կազմակերպվող պայմանագրային գումարտակում ընդգրկվելու համար սահմանված տարիքային շեմը:

Ավագ տարիքի արավուսցիներին հետաքրքրող այդ հարցը, ինչպես վկայեց ԵԿՄ Գորիսի կառույցի ղեկավար Հենրիկ Ասրյանը, զբաղեցնում է նաեւ տարածաշրջանի մյուս գյուղերի բնակիչներին:

Արավուսն այն գյուղերից է, որ առավելագույնս է տուժել հայ-ադրբեջանական սահմանների մեխանիկական ու կամայական որոշման հետեւանքով: 54 հա հողատարածքը, որ դեռեւս 1991-ին է սեփականաշնորհվել (ինչը վկայող սեփականության վկայականներ կան), ինչի համար մարդիկ տարիներ շարունակ սահմանված կարգով վճարել են հողի հարկ, սահմանորոշումից հետո հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի տարածքում: Այդ մասին տեղյակ են նաեւ հանրապետության պատկան մարմինները՝ ձեռքի տակ ունենալով բազմաթիվ ապացույցներ: Եվ, այդուհանդերձ, խնդիրը մնում է չլուծված:

Այդ հողատարածքների ապօրինի օտարման կամ բռնազավթման հետեւանքով ի հայտ են եկել այլ հարցեր եւս: Մասնավորապես, հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղացիները մոտ մեկ ամիս հետո ստիպված են լինելու արոտի դուրս բերել նաեւ խոշոր եղջերավոր անասունները, մինչդեռ արոտավայրերը չեն բավականացնելու:

Մյուս կողմից՝ անասնապահները կամա-ակամա հայտնվելու են անմիջապես սահմանին գտնվող դաշտամասերում, ինչը ոչ միայն անվտանգ չի կարող լինել, այլեւ կարող է ամենատարբեր միջադեպերի տեղիք տալ:

Գյուղացիները ողջամիտ հարց են բարձրացնում՝ մի՞թե հնարավոր չէր անցած չորս ամսում գյուղի սահմանի երկարությամբ, որ յոթ կիլոմետր է, խրամատներ փորել, փշալարեր կամ «էլեկտրական հովիվներ» տեղադրել, որպեսզի բացառվեր անասունների մուտքն այդ տարածքներ:

Սահմանամերձ բնակավայրի կարգավիճակում հայտնված եւ ադրբեջանական զինվորների հենակետերով շրջապատված գյուղի բնակիչները, այդ բոլորով հանդերձ, ամուր են կանգնած հայրենական հողի վրա եւ վստահաբար գյուղի տեր են զգում իրենց:

Ուստի եւ մարզպետի հետ քննարկումների ընթացքում բարձրացրին մի շարք այլ հարցեր նույնպես: Գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը ներգյուղական խնդիրներից առաջնահերթը համարում է նախադպրոցական ուսումնական հաստատության բացակայությունը, մանավանդ որ փոքրիկ այդ բնակավայրում նախադպրոցական տարիքի 18 երեխա կա:

Համայնքի ղեկավար Ներսես Շադունցի առաջարկին, որ երեխաները կարող են հաճախել Տեղ գյուղի մանկապարտեզ, արավուսցիները համաձայն չեն, իրենցն են ուզում ունենալ: Այդ մասին հատկապես բարձրաձայնեցին երիտասարդ մայրերը:

Մելիքսեթ Պողոսյանը ողջամիտ համարեց 18 երեխայի համար գյուղում նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնելը եւ հանձնարարեց համայնքի ղեկավարին՝ պատրաստել ֆինանսական ծախսերի նախահաշիվ ու առաջարկություն՝ կառավարություն ներկայացնելու համար:

Բարձրացված մյուս հարցերի համար նույնպես մարզպետը խոստացավ հանգամանալից քննարկումներ հանրապետական համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ:

Մելիքսեթ Պողոսյանին ուղեկցում էր Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը:

Արավուս գյուղում էր նաեւ Հ1-ի ստեղծագործական խումբը. ի դեպ, հանրապետական այդ լրատվամիջոցը Սյունիքում հիմնել է թղթակցական կետ, որից ակնկալում ենք  արժանահավատ եւ օբյեկտիվ տեղեկատվություն:

 

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43

ՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն Սարոյան

23.06.2026 17:56

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

23.06.2026 16:48

ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան

23.06.2026 16:12

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

23.06.2026 16:08

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

23.06.2026 12:48

Սյունիքում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

23.06.2026 12:36

Ռոման Նավասարդյան․ «Առանց ներքին խաղաղության և ազգային համախմբվածության, առանց ազգային ոգու և արժանապատվության վերականգնման չի կարող լինել խաղաղություն»

23.06.2026 12:26

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

23.06.2026 10:23

Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ադրբեջանագետ

22.06.2026 16:10

В Ереване отметили 85-летнюю годовщину начала Великой Отечественной войны

22.06.2026 15:57