Ես եմ Արցախի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին, նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել

05.06.2019 18:35
1193

Ես Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանիպումներ եմ ուենցել, եւ ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, եւ հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի մասով պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ ոչ, եւ պարզվել է, որ բոլորը համաձայն են, եւ դրանից հետո էդ սեղանի շուրջ եղած մարդիկ տակից հրահրում են՝ ասելով՝ էս կառվարությունը հողեր է ծախում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ դավադիր ուժեր կան, որոնք երկու պետությունների միջեւ փորձում են սեպ խրել, հրահրել․

«Ես գաղտնիության պայմաններում խոսել եմ, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով, էս մարդը օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի, որ հողերը ծախում է․ ինչի՞ համար է անում, ինքը գիտի՞ 100 տոկոսով՝ ինչ է կատարվում, եւ ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի տեղեկություն չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել ասել՝ ինչ է կատարվում, ինչ են ուզում անել»,-ասաց վարչապետը՝ շարունակելով․

«Ես եմ Ղարաբաղի բանակցային պրոցեսի վերաբերալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին, նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ են բանակցել ինձնից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, իրենք տեղյակ չեն եղել, բայց գնում, նույնիսկ անձամբ սոցցանցերում գրում են՝ Նիկոլը հողեր է ծախում»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ անձերին կոնկրետացնելու կարիք չի տեսնում։

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ Փաշինյանն ասաց, որ շատ տարբեր մեկնաբանություններ եղան, բայց այդ հանձնաժողովը ստեղծվում է՝ պարզելու համար, թե արդյոք մեր Զինված ուժերը պատշաճ պատրա՞ստ են եղել զարգացումներին, եւ ոչ թե պատժելու համար։ Վարչապետը հավելեց, որ, իհարկե, եթե պարզվի, որ ոմանք չեն կատարել իրենց պարտականությունները, անհրաժեշտության դեպքում կպատժվեն, բայց հանձնաժողովի նպատակն է՝ երաշխավորել, որ նման իրավիճակ այլեւս չկրկնվի։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40