Սյունիքի թագավորները

15.03.2024 12:37
845

Այսպես. մեր Սիսական աշխարհում առաջինը թագավորեց քաջարի, հզոր և բարեպաշտ արքա Սմբատը902`Սմբատի եղբայր Սահակի որդին: Վերջիններս Իշխանիկ կոչված մեծ Վասակի903 եղբայր բարեպաշտ Աշոտի որդիներն էին: Իսկ Վասակ-Իշխանիկն ու Աշոտը երանելի Փիլիպեի904 որդիներն էին: Փիլիպեն էլ եղբայրն էր Սահակի, որն սպանվեց Դվինում Հոլ ամիրայի դեմ մղված պատերազմում905: Իսկ այս Փիլիպե ու Սահակ եղբայրները Սյունյաց մեծ նահապետ Վասակի որդիներն էին:

Սմբատից հետո թագավորում է նրա որդի Վասակը906՝ հաճելի, աստվածասեր և բոլոր գործերի մեջ հաջողակ մի մարդ, որը քրոջը կնության էր տվել Աշոտին907՝ նույն Սիսական տոհմից: Վերջինս այս ամբողջ թագավորության իշխանաց իշխանն էր. ուներ երկու որդի՝ Սմբատ և Գրիգոր: Ապա վախճանվում է Վասակ թագավորը և թաղվում իր հայր Սմբատի կողքին: Իսկ քանի որ նա իր իշխանության համար ժառանգ չուներ, ուստի թագավոր են դարձնում Աշոտի որդի Սմբատին908. հոր փոխարեն էլ սրա Գրիգոր եղբորը կարգում են մեր Սիսական աշխարհի իշխանաց իշխան: Այս Սմբատը, որ առավել հաճելի էր ու հեզահամբույր, սակայն ահարկու` շրջակա բոլոր ժողովուրդների համար, որոշ տարիներ թագավորելով, վախճանվում ու թաղվում է Հովհաննու վանքում909, տաճարի դռանը: Թագավորությունն ստանձնում է նրա եղբայր Գրիգորը910: Սրանք երկուսով մեծ Աշոտի որդիներն էին, որտեղից էլ կոչվում են Ավագ Աշոտյանք:

Գրիգորը իրեն կին էր վերցրել ամենաօրհնյալ, խորահավատ բարեպաշտուհի Շահանդուխտին` Աղվանից տնից, նրանց թագավորազն մեծ իշխան Սևադայի դստերը: Նրանք անզավակ էին, և թագավորությունը մնալու էր առանց ժառանգորդի: Ապա իշխանների հետ խորհուրդ անելով` Աղվանքից բերում են նույն Շահանդուխտի եղբայր, թագավորազն մանուկ Սենեքերիմին` խիստ գեղեցիկ տեսքով, առողջ կազմվածքով, իմաստուն ու հանճարեղ, այլև`Աստծուց երկյուղած: Սրան դարձնում են իրենց թագավորության ժառանգորդ: Որոշ տարիներ մնալով`մեռնում է նաև [Գրիգոր] թագավորը:

Այն ժամանակ բարձրացել ու զորացել էր տաճիկների911 իշխանությունը, և ամբողջ աշխարհը ենթարկված ու հարկատու էր նրանց: Այդ պատճառով էլ մեր Սիսական աշխարհի շատ գավառներ խլեցին իրենց բնիկ տերերի ձեռքից: Սուլթանության աթոռին նստած էր Մելիքշահը912` բարի վարքով ու խաղաղասեր մի մարդ, որից թագավորական պատվով մեծարվում էր Սենեքերիմը, որը և երևելի փառքով թագավորեց913 Բաղաց տանը, ընդարձակեց իր տերության սահմանները. իր թագավորությունը հաճելի ու խաղաղ կյանքով վարեց բազում տարիներ, մինչև Մելիք սուլթանի մահը, որը տեղի ունեցավ հինգ հարյուր քառասունմեկ թվականին914: Այնուհետև սկսեց խախտվել խաղաղությունը, և խափանվել աշխարհիս ողջ նորոգությունը, որի մասին իր տեղում կպատմեմ:

Սենեքերիմը երեք որդի ուներ` Գրիգորը, Սմբատը, Սևադան և մի դուստր: Նրա մահն էլ այսպիսի պատճառով եղավ: - Մելիքշահից հետո յուրաքանչյուր ոք, գլուխը վեր պահած, ինքնիշխան դարձավ. և մէկը մյուսի դեմ ելնելով՝ ով որ կարողանում էր, ավերում էր երկիրը, թալանում ու հափշտակում: Այդ պատճառով անիծյալ իսմայելականները, որ նախանձով էին լցված Բաղքիս գեղեցիկ ու ամուր թագավորության նկատմամբ`այն իրենց համար մեծ խոչընդոտ համարելով, [նույնպես գլուխ բարձրացրին]. ու Պարտավի915, Առանի916 ու Գանձակի 917 ամիրան բազմամարդ զորքերով ելավ-եկավ պատերազմելու Սենեքերիմի դեմ: Նրա հետ էր Շիրակի իշխան Գրիգորը` Ապիրատի որդին: Սենեքերիմն այդ իմանալով` նահանգի ամբողջ բնակչությունն ամրացրեց անառիկ ամրոցներում: Եվ ապա անիծյալ ամիրան, գալով ու տեսնելով, որ անհնարին է մարդկանց [ուժով հաղթահարելը], անեցի իշխան Գրիգորին, որն ինչ-որ պատճառով իր մոտ էր գտնվում ուղարկեց Սենեքերիմ արքայի մոտ`ասելով. «Երդմամբ համոզի՛ր նրան, որ գա ինձ մոտ, միմյանց հետ բարեկամանանք, և իրեն մեծամեծ պարգևներով ետ կուղարկեմ, իսկ եթե չհամաձայնեցնես, այդ դեպքում գլուխդ կկտրեմ»: Ապա Գրիգորն ընթացավ այն չար ճանապարհով. մտնելով Սենեքերիմի մոտ՝ մեծամեծ երդումներով համաձայնեցրեց նրան` գալու ամիրայի մոտ: Եվ նրանք միասին եկան: Չարաթույն գազանը, Սենեքերիմին տեսնելով, իր պայմանը դրժեց, մռլտոցով հարձակվելով թագավորի վրա` սպանեց նրան, իսկ ինքն անցավ-գնաց իր աշխարհը: Ահա այսպես մարեց քրիստոնյաների ճրագը, որ մնացել էր Բաղքի ամուր տեղում: Եվ եկան մեծամեծներն ու [սպանվածի] որդիները, մեծ լաց ու կոծ արեցին նրա վրա և վերցրին-տարան Վահանի սուրբ վանքը, այնտեղ գերեզման դրեցին ուրիշ թագավորների շիրիմների մոտ: Նրանից հետո նրա իշխանությունն ստանձնեց իր որդի Գրիգորը918` թագավորելով քիչ և թույլ: Բայց այս Սենեքերիմն ու իր քույր Շահանդուխտը բազում արդյունավետ գործեր կատարեցին, երևելի շինարարություններ արեցին Հովհաննու վանքում, նաև բազմաթիվ պարգևներ ու տիրույթներ ընծայեցին Տաթևի սուրբ կենտրոնական աթոռին, որոնց մասին կշարադրեմ այստեղ:

Ծանոթագրություններ

902. Հմմտ. ծան. 830: (էջ 268):

903. Տե՛ս ծան. 459, 460: (էջ 268):

904. Խոսքը Փիլիպե 1-ինի մասին է: (էջ 268):

905. Տե՛ս սույն երկում գլ. Լէ, ԾԵ, այլև՝ ծան. 433: (էջ 268):

906. Տե՛ս ծան. 859: (էջ 268):

907. Հմմտ. ծան. 879: (էջ 268):

908. Սա Սյունյաց Սմբատ 2-րդ թագավորն է: Իբրև իշխան հիշված է 1017, 1019 թվականներին, իբրև թագավոր՝ 1043, 1058 թվականներից՝ արձանագրություններում: (էջ 268):

909. Այսինքն՝ Վահանավանքում: (էջ 268):

910. Սա Սյունիքի 4-րդ թագավորն է: Առաջին անգամ իբրև վկա հիշատակված է Տաթևի վանքի 1019 թվականի կալվածագրում: Հմմտ. սույն երկում գլ. ԾԶ: (էջ 268):

911. Նկատի ունի սելջուկ-թուրքերին: (էջ 269):

912. Մելիքշահը Ալփասլանին հաջորդած սուլթանն էր: Իշխել է 1072-1092 թթ.: (էջ 269):

913. Սյունյաց Գրիգոր 1-ին թագավորին հաջորդած այս Սենեքերիմ թագավորը իշխեց մինչև 1094 թվականը: (էջ 269):

914. Այսինքն՝ ընդհանուր 1092 թականին: (էջ 269):

915. Տե՛ս ծան. 801: (էջ 269):

916. Առանը նախապես այն երկրամասն էր Մեծ Հայքի կազմում, որ ընդգրկում էր Խաչեն և Տրտու գետերի միջին ու ստորին ավազանները, Արցախի Մեծառանք և Ուտիքի Առանռոտ ու Առանձակ գավառները: Հետագայում Առանը դարձավ աշխարհագրական ավելի լայն հասկացություն: (էջ 269):

917. Այժմ՝ Կիրովաբադ քաղաք, Ադրբ. ՍՍՀ-ում: (էջ 269):

918. Սա դարձավ Սյունյաց Գրիգոր 2-րդ թագավորը: (էջ 270):

Ստեփանոս Օրբելյան

Սյունիքի պատմություն

Երևան, «Սովետական գրող», 1986

 

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41