Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել. Հրանուշ Խառատյան

11.12.2019 21:39
1326

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու:

Ես չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ուստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան
1. Կամ հեռախոս առհասարակ չունենալ և չօգտագործել,
2. Կամ հեռանալ Հայաստանից:

Հայաստանից հեռանալու հնարավորությունը առաջին, առաջին, առաջին անգամ է ծագում իմ գլխում: Բայց ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունը ինձ գաղտնալսի: Եթե ոստիկանությունն անզոր է, տգետ է կամ որևէ այլ պատճառով չի կարող մեր երկրում կանխել հանցագործությունը, կամ հայտնաբերել հանցագործին, ապա հեռախոսալսումները դրան չեն օգնելու: Ընդհակառակն, հեռախոսային գաղտնասլումները խթանելու են հանցագործությունները: Հանցագործները, կոռուպցիոներները, ստահակները հազարավոր ձևեր ունեն միմյանց հետ պայմանավորվելու: Իսկ նրանց ՛՛հետևող՛՛ ոստիկանը հավելյալ հնարավորություն է ստանում հանցագործին ուղղակի վաճառել իր գաղտնալսած տեղեկությունը:

Հեռախոսային խոսակցությունը մարդկանց անձնական կյանքի ոլորտ է: Սրան կարող է հաջորդել մյուսը՝ բոլոր տների, բնակարանների ներսում տեսագրող սարքերի տեղադրումը: Հանկարծ ու մարդու մտքով անցնում է մերկ շրջել սեփական տանը, կնոջը կամ ամուսնուն դավաճանել, գիշերը ուշ քնել և ռեժիմին վատ ծառայել,
"Կուսակցությունը" տեղյակ չլինի՞, թե ով ում խանդեց, ով տանը չգիշերեց, ով ինչքան հացի փող պարտք արեց և ումից պարտք արեց, անձի գիշերամիզությունից, չորացող մաշկի դեմ օգագործվող կրեմի բաղադրությունից, մազաթափությունից, խմած կարվալոլի կաթիլների քանակից, տանը կազմակերպվող խնջույքների հաճախականությունից և ծավալներից, առավոտյան իրենց օրը սուրճով սկսող գիտնականների արատավոր սովորությունից, այցելուներից, և վերջապես որտեղ են հանդիպելու ՛՛մի խումբ մարդիկ՛՛՝ ՛՛ինքնաբուխ ցույցի՛՛ նպատակով, և ովքեր են այդ մարդիկ:

Այո, ես վատ քաղաքացի եմ, չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ուստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի և իմ անձնական արատավոր կյանքի մանրամասները պարզի: Իմ արատավոր մասնավոր կյանքը ի՛մ անձնական կյանքն է:

Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնասումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, այն էլ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40