Հանրային դիվանագիտության 100-ամյակը. «Սյունյաց երկիրը» մասնակցում էր Մոսկվայում անցկացված միջազգային վեհաժողովին

13.11.2025 11:50
1013

Հոկտեմբերի 26-27-ը Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում անցկացվեց միջազգային համագործակցության համաժողով՝ նվիրված հանրային դիվանագիտության 100-ամյակին:

Համաժողովը հավաքել էր շուրջ 2000 մասնակցի, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային, գիտական և արվեստի գործիչներ, միջազգային հարաբերությունների փորձագետներ և քաղաքացիական հասարակության զարգացման մասնագետներ՝ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկրից:

Համաժողովին հրավիրված էր և մասնակցում էր նաև «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

1925 թ. ապրիլի 5-ին հիմնադրված ՎՈԿՍ-ի (Արտասահմանյան երկրների հետ արտաքին հարաբերությունների ասոցիացիա) կողմից սկսված մշակութային հարաբերությունների ավանդույթն այսօր էլ շարունակվում է: Շարունակվում է ՌԴ-ի «Ռոսսոտրուդնիչեստվո»  հանրային դիվանագիտության գործակալության ներքո:

Համաժողովում հնչեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որը ներկայացրեց նախագահի խորհրդական Վալերի Ֆադեևը:

Տեսաուղերձով համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն:

Շնորհավորական ուղերձներում ընդգծվել է միջազգային լրագրության կարևորությունը որպես ազգերի միջև երկխոսության և փոխըմբռնման գործիք:

Համաժողովում քննարկման թեմաներն էին մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցությունը, երկրների իրական ինքնիշխանությունը, նեոգաղութատիրության և նեոնացիզմի դեմ համաշխարհային պայքարը, մարդկության առջև ծառացած մարտահրավերները:

 

Սամվել Ալեքսանյանը՝ «Անկեղծ տեսակետ» միջազգային մրցանակի դափնեկիր

 

Հանրային դիվանագիտության 100-ամյակի տոնակատարության շրջանակում՝ 2025 թ. հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում հայտարարվեցին օտարերկրյա լրագրողների և բլոգերների 4-րդ միջազգային մեդիա մրցանակի հաղթողները:

2025 թ. մեդիա մրցանակն ունեցել է 821 առաջադրում՝ 75 երկրից, այդ թվում՝ ԱՊՀ երկրներից, Աֆրիկայից, Ասիայից, Արևմտյան Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից:

«Անկեղծ տեսակետ» միջազգային մեդիա մրցանակաբաշխությունն անցկացվել է վեց անվանակարգով:

Այդ մրցույթում՝ «Լավագույն հրապարակախոսական և վավերագրական նյութ» անվանակարգում, մրցանակի է արժանացել «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ «Անկեղծ տեսակետ» մեդիա մրցանակաբաշխությունը Ռուսաստանի Դաշնության՝  հանրային դիվանագիտության ոլորտում ունեցած նախաձեռնությունների մի մասն է՝ միտված բաց և համագործակցային հանրային դիվանագիտության ամրապնդմանը:

Մրցույթը, որ անցկացվել է 4-րդ անգամ, դարձել է միջազգային լրագրության կարևոր հարթակներից մեկը՝ խթանելով մարդկային, մշակութային և սոցիալական պատմությունների տարածումը, որոնք ամրապնդում են երկրների միջև կապերը և նպաստում ժամանակակից աշխարհի ավելի լավ ընկալմանը:

Մրցանակաբաշխության արարողությունն ավարտվեց միջազգային լրատվամիջոցների համագործակցությունն ամրապնդելու և գլոբալ գործընթացների բարդությունն արտացոլող պատասխանատու լուսաբանումը խթանելու կոչով:

Միջոցառումը վերահաստատեց, որ հանրային դիվանագիտությունն ու լրագրությունը կարող են մեկտեղել իրենց ջանքերն ընդհանուր նպատակի շուրջ՝ ներկայացնելու տեսակետ կամ հայացք մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Մրցույթը կազմակերպվել էր «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության կողմից, որի ղեկավար Եվգենի Պրիմակովը ելույթ ունեցավ արարողության ժամանակ՝ վերստին նշելով միջազգային մրցանակաբաշխության նպատակներն ու դրա կարևորությունը:

 

«Սյունյաց երկրին»՝ «Եվրասիայի» միջազգային մրցանակ

«Եվրասիա» ինքնավար և ոչ առևտրային կազմակերպության առաջին միջազգային մրցույթին հայտ էին ներկայացրել 3700 ֆիզիկական կամ իրավաբանական անձ՝ 27 երկրից: Նրանցից եզրափակիչ էին դուրս եկել 150-ը՝ 15 անվանակարգից, յուրաքանչյուր անվանակարգում՝ 10 հավակնորդ:

«Սյունյաց երկիրը» նույնպես դուրս էր եկել եզրափակիչ՝ դառնալով «Եվրասիայի ձայնը. ոգեշնչել» անվանակարգի 10 հավակնորդից մեկը:

Ամենահեղինակավոր անվանակարգերից այդ մեկը՝ «Եվրասիայի ձայնը. ոգեշնչել», նպատակ ուներ խթանելու սերունդների միջև երկխոսությունը և ժամանակակից ձևաչափերով սերունդներին փոխանցել ավանդույթներ:

Նախագծի նպատակներից էին նաև պատմության, մշակույթի և ժամանակակից կյանքի քիչ հայտնի էջերի բացահայտումն ու հանրայնացումը:

Հոկտեմբերի 29-ին Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում տեղի ունեցավ մրցույթում հաղթողների պարգևատրման արարողություն:

Եզրափակիչ փուլ դուրս եկած 150 հավակնորդից 46-ն արժանացան հաղթողի կոչման:

Հաղթող ճանաչվեց նաև «Սյունյաց երկիրը»՝ արժանանալով նախընտրած անվանակարգի 3-րդ մրցանակին:

Մրցանակը պարբերականի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին հանձնեց «Ռոսիա» ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Նատալյա Վիրտուոզովան:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08