Կապանի ճանապարհաշինարարների թեժ ամառը

24.07.2020 19:58
6948

Մ-2 ավտոմայրուղու Գորիս-Կապան հատվածում վաղուց աշխատանքային այնպիսի եռուզեռ չի եղել, ինչպես այս օրերին:

Ճանապարհահատվածի մոտ 12 կիլոմետրի վրա իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Շինարարական աշխատանքների զգալի մասը կատարում են Գորիսի «Ոսմար» եւ «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերությունները Մ-2-ի (կմ 270+000+կմ 277+000 հատված):

7 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 590 մլն ՀՀ դրամ:

Աշխատանքները մեկնարկել են հունիսին եւ ըստ պայմանագրի՝ ավարտը նախատեսված է մեկնարկից հետո 150 օրվա ընթացքում:

Հուլիսի 24-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց հիմնանորոգվող ճանապարհի այն հատվածը, որտեղ աշխատում են Կապանի ճանապարհաշինարարները:

Հաճելի էր տեսնել, թե ինչպիսի եռանդով, պատասխանատվությամբ եւ մասնագիտական նրբանկատությամբ են աշխատում «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության շինարարները՝ տնօրեն Արարատ Կարապետյանի գլխավորությամբ:

Կապանցի շինարարները կատարել եւ կատարում էին հողային աշխատանքներ, իրականացնում ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, խողովակների, կամուրջների մաքրում ու վերականգնում:

Ըստ Արարատ Կարապետյանի՝ կկատարվեն նաեւ անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման ու նշագծման աշխատանքներ, իսկ ասֆալտբետոնե առաջին շերտի տեղադրմանը ձեռնամուխ կլինեն գալիք երկուշաբթի օրը:

-Մեր ընկերությունն ապահովված է համապատասխան եւ արդիական տեխնիկայով, բարձրորակ մասնագետներով, փորձառու շինարարներով, ինչը որակյալ աշխատանքի գլխավոր երաշխիքն է,- ասաց ճանապարհաշինական ընկերության ղեկավար Արարատ Կարապետյանը:

Նա միեւնույն ժամանակ բարձր գնահատեց կառավարության մոտեցումը՝ միտված Մ-2 մայրուղու Կապան-Գորիս ճանապարհի հիմնանորգմանը:

Արդարեւ, Մեղրի-Կապան-Գորիս մայրուղին ոչ միայն առանձնահատուկ է իր ռելիեֆային դժվարություններով,  ծերացած վիճակով, այլեւ ծանրաբեռնվածությամբ :

Մայրուղու պահպանմանը բացասաբար է անդրադառնում հատկապես ծանրաքաշ բեռնատարների երթեւեկը, եւ պատահական չէ, որ նշված  ճանապարհի հիմնանորոգումը վաղուց հասունացած խնդիր էր:

Մեկ տարի առաջ սկիզբ առած աշխատանքները եւ ներկայումս շարունակվող հիմնանորոգումը հույս են  ներշնչում, որ առաջիկա ժամանակաշրջանում Մ-2-ի այդ հատվածն աչքի կընկնի բարձր որակով եւ անվտանգության համակարգի նոր,  հուսալի լուծումներով:

Նման համոզմունք ունենալու  գրավականներից  մեկն էլ այն է, որ աշխատանքների իրականացմանը մասնակցում  են նաեւ  ճանապարհաշինության ոլորտում տասնամյակների փորձ եւ համբավ ունեցող կապանցի շինարարները:

Հ.Գ.

Վերանորոգվող ճանապարհի 4,7 կմ երկարությամբ մյուս հատվածի հիմնանորոգումն էլ կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն. դրա  համար պետբյուջեից հատկացվել է մոտ 420 մլն դրամ:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12