Ես մասնակցելու եմ ընտրություններին, իսկ թե որ քաղաքական ուժի հետ՝ առաջիկայում կասեմ. Կապանի քաղաքապետ

17.08.2021 15:25
2779

ArmDaily.am-ի զրուցակիցն է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

-Տեղեկություններ են պտտվում, որ Ձեր դեմ իշխանությունները արշավ են սկսել ու դա կապում են նախընտրական շրջանում ձեր կոչի հետ, երբ Դուք խնդրեցիք ընտրություների ժամանակ ձայն չտալ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։ Սա է պատճառը, թե իրականում այլ խնդիրներ էլ կան։

-Առաջնահերթության կարգով կարծում եմ դրա հետ կապ ունի։ Տարբեր կարծիքներ կան այլ տարբերակների, պատճառների վերաբերյալ, բայց դրա մասին խոսելը հիմա ավելորդ է, որովհետև դրա հիմքերը չկան՝ դրանք միայն խոսակցություններ են, կարծիքներ են։

-Ի՞նչ խոսակցություններ են։

-Խոսակցություններ կան, որ դա կապված է նույն Զանգեզուրյան միջանցքի հետ, այլ զիջումների հետ կապված, նման կարծիքներ են շրջանառվում։

-Եթե այդ խոսակցությունների բովադակությամբ դատենք, ստացվում է, որ Ձեր ժողովրդականությունը հաշվի առնելով, որ Դուք կարող եք արագ մոբիլիզացնել բնակչությանը և դեմ արտահայտվել այս կամ այն որոշմանը, այո՞։

-Այո, եթե ինչ-որ մի բան իհարկե մեր տարածաշրջանի շահերին հակընդդեմ լինի, բնականաբար ես դեմ եմ արտահայտվելու և շատ հարցերում իրենց համար կարող են խնդիրներ առաջանալ։ Նման կարծիք էլ կա։

-Ձեր դեմ սկսված այս գործընթացների հիմնական պատճառն, այնուամենայնիվ, համարում եք Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը ձայն չտալու հայտարարությունը։

-Ես, այո, հիմնական պատճառը դա եմ համարում։

-Տեղեկություններ ունե՞ք, թե Ձեր փոխարեն իշխանությունը ո՞ւմ թեկնածությունն է դիտարկում։

-Այո, լուրեր կան տարածված, խոսակցություններ են գնում Դանիելյան Դավիթի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մասին։

-Ձեր դեմ ի՞նչ ճնշումներ են փորձել ձեռնարկել կամ հիմա էլ փորձում են կիրառել։

-Փորձել են քրեական գործ հարուցել, փորձել են դրա հետ կապված նյութեր նախապատրաստել, որի արդյունքում չի ստացվել դա, մերժել են այդ նյութերը։ Իմ իմացած տեղեկություններով՝ նաև փորձել են նաև ուսումնասիրություններ անել մեր ընտանիքին պատկանող կազմակերպություններում, ստուգումներ են իրականացրել, փաստաթղթերի հետ կապված ուսումնասիրություններ են արել։ Ինձ լուրեր են նաև հասնում, որ նաև պատրաստվում են հետագա այլ գործողությունների։

-Մասնավորապես ի՞նչ տիպի գործողությունների են պատրաստվում։

-Տարբեր, նույն կերպ քրեական գործեր, ճնշումներ ընկերների, թիմակիցների նկատմամբ։ Դրանք դեռ խոսակցությունների մակարդակով են, հստակ խոսակցություններ կան։

-Սպասո՞ւմ եք նման քայլերի։

-Ես չեմ բացառում, իհարկե չեմ բացառում։

-Ձեր պարագայում էլ փորձում են Սյունիքի մյուս համայնքապետերի սցենարով առաջ գնալ, այո՞։

-Այո։

-Կապանի ավագանու անդամների պահվածքն ինչպե՞ս կմեկնաբանեիք, արդյոք նրանց նկատմամբ ևս ճնշումներ են գործադրվել։

-Իրական պատճառների մասին թող իրենք խոսեն, թող իրենք ասեն։ Ես իրենց տեղը չեմ պատասխանելու այդ հարցին։

-Իսկ Ձեր կարծիքով ճնշումներ գործադրվե՞լ են ավագանու անդամների վրա։

-Իմ կարծիքով՝ այո։

-Կապանցիներն ինչպե՞ս են արձագանքում այս իրողություններին։

-Ես անընդհատ ուղերձներ եմ ստանում, փողոցում ամեն օր մարդիկ են մոտենում և իրենց զայրույթն են հայտնում և բոլորն էլ միակարծիք ասում են, որ իրենք ինձ հետ են։

-Դուք մասնակցելո՞ւ եք ՏԻՄ ընտրություններին։

-Այո։

-Ավելի վաղ հայտարարել եք, որ քաղաքական ուժի կազմում եք մասնակցելու։Ո՞ր քաղաքական ուժին եք տալու Ձեր նախապատվությունը։

-Դրա հետ կապված ես լրացուցիչ հայտարարություն կանեմ։ 

Հիշեցնենք, որ Կապանի խոշորացված համայնքի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարական են ներկայացրել։ Գևորգ Փարսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ ավագանու անդամներից հինգին ազատել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքից, դրանից հետո բոլոր ավագանիներին հրավիրել են Ազգային անվտանգություն հարցաքննության։ Այս իրադարձություններից հետո էլ ավագանիները սկսել էին հրաժարականներ ներկայացնել։ Ավագանու անդամների հրաժարականի արդյունքում Կապանում հոկտեմբերին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։

armdaily.am

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33