Հունգարիայի վարչապետի գրասենյակը «դիվանագիտական ​​հաջողություն» է որակել իրենց միջնորդությամբ Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք՝ ընդգծելով դրան նպաստած գործոնները

04.01.2022 20:25
1112

Հունգարական Vasarnap ամսագիրը զրուցել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի՝ հալածյալ քրիստոնյաներին աջակցության և «Հունգարիան օգնում է» ծրագրի իրականացման հարցերով պետական քարտուղար Ազբեջ Տրիստանի հետ՝ անդրադառնալով դեկտեմբերի վերջին Հունգարիայի աջակցությամբ Ադրբեջանից հինգ հայ ռազմագերու վերադարձին և, ընդհանուր առմամբ, հայ-հունգարական հարաբերություններին:

Պաշտոնյան շեշտել է, որ ներկայում «Հունգարիան օգնում է» ծրագրի շրջանակում երկիրն օգնում է հավատի՝ քրիստոնեության պատճառով հալածվողներին, այդ թվում՝ Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիներին: Նրա խոսքով՝ այդ գործընթացը սկսել է դեռևս 2017-ին՝ Սիրիայում, որտեղ ծրագիրն օգնել է Հայ Ավետարանական եկեղեցուն, ապա Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիներին Սիրիայում, Իրաքում և Լիբանանում:

Ապա վարչապետի գրասենյակի ներկայացուցիչն անցում է կատարել իր երկրի միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին հայ ռազմագերիների վերադարձին հայրենիք:

«Այս նշանակալից իրադարձության ճանապարհին առաջին կանգառը եղել է 2021 թվականի հունիսի 24-28-ը, երբ փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ Հայաստան՝ Էջմիածին, այցելեցինք Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով: Երկար նախապատրաստություններից հետո տեղի ունեցավ հունգարական առաջին նշանակալից շփումը Հայ առաքելական եկեղեցու հետ... Հենց այս հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր խնդրանքը հայտնեց մեզ՝ փորձելով ինչ-որ կերպ օգնել հայ քրիստոնյաներին»,-նշել է Տրիստանը:

Պատասխանելով լրագրողի նկատառմանն առ այն, որ Եկեղեցու հետ հանդիպումներից, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձից հետո, տպավորություն է, թե հայ-հունագարական հարաբերություններն ամրապնդվում են նաև պետական մակարդակով, պաշտոնյան ասել է.«Խոսքը երկար ու շատ զգայուն գործընթացի մասին է, որում 2021 թվականի ամռանը վերոհիշյալ հանդիպումը շատ դրական շրջադարձ բերեց... Հունգարիան կարողացավ որպես միջնորդ հանդես գալ հայ-ադրբեջանական զգայուն և լարված իրավիճակում, որը լավ հայտնի է մամուլից: Դրա և Սուրբ Աթոռի բարեխոսության շնորհիվ հինգ երիտասարդ զինվորներն այժմ կարող են Սուրբ Ծնունդն անցկացնել տանը՝ իրենց ընտանիքների հետ, ինչը մեծ բան է (հունգարացի պաշտոնյան հարցազրույցը տվել է 2021 դեկտեմբերի 31-ին` Tert.am)»:

Պաշտոնյան ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցում որպես կարևոր գործոններ է նշել ադրբեջանա-հունգարական լավ հարաբերությունները, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կառավարության արտակարգ բացությունն ու բարեկամական համագործակցությունը:

«Պետք է նաև անուն-ազգանունով նշեմ այս գործընթացի առանցքային խաղացողներից մեկին՝ Աշոտ Սմբատյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայ-հունգարական  հարաբերությունների գծով գլխավոր խորհրդական, որը նախկինում եղել է Բեռլինում ՀՀ դեսպան»,-նշել է Տրիստանը։

Պաշտոնյան նաև ասել է, որ զինվորների բարեհաջող վերադարձը տուն համընկել է Հունգարիայի կողմից Հայաստանին հակակորոնավիրուսային պատվաստանյութերի նշանակալի խմբաքանակի նվիրատվության հետ: Խոսքն 100 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութի նվիրատվության մասին է:

tert.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24