Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ

02.10.2023 12:53
1671

«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջության և կյանքի համար:

Մոտ մեկ տարի առաջ մեր հայրը բարդ որոշում կայացրեց՝ ապրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանել արցախահայությանն ու նրանց իրավունքները։ Նրա այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ թողեց ամեն ինչ և գնաց զրկանքների մեջ ապրելու` նրանց հետ կիսելով նաև շրջափակման ողջ ծանրությունը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանության վերջին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով սկսվեց տեղի բնակչության բռնի տեղահանումն ու արտագաղթը դեպի Հայաստան: Նրանց թվում էր նաև մեր հայրը, որն ադրբեջանական անցակետում հատուկ կերպով առանձնացվել է ու կալանավորել։

Մենք չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության ևս մեկ զոհ, հատկապես, որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումն ու ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։

Մեր հայրը մարդասիրական գործիչ է և երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մեկը, որն ուղղված է հենց խաղաղության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Հենց այս նպատակով էլ վերջին տասնամյակների ընթացքում նա մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթության և մշակույթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպես նաև Շուշիի մզկիթի վերականգնման գործում:

Մարդասիրության ոլորտում հայտնի և ակտիվ հայ առաջնորդն այս պահին հայտնվել է ձգձգված քաղաքական հակամարտության և ոչ թափանցիկ արդարադատության համակարգի զոհի կարգավիճակում:

Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մեզ աջակցում ու զորակցում են: Դա մեզ ուժ է տալիս, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը և մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին:

Մենք՝ որպես նրա զավակներ, կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները և կոչ անել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակեն: Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար:

Մենք աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար և հայցում ձեր օգնությունը»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34