Ես պատրաստ եմ թողնել պաշտոնս, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային. Զելենսկի

23.02.2025 22:14
518

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կնշանակի խաղաղություն Ուկրաինայում կամ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցություն։

Այդ մասին, «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, նախագահը հայտարարել է փետրվարի 23-ի ասուլիսի ժամանակ։

«Եթե ​​խաղաղությունն Ուկրաինայի համար է, եթե իսկապես պետք է, որ ես թողնեմ իմ պաշտոնը, ապա ես պատրաստ եմ։ Երկրորդ տարբերակն այն է, որ ես կարող եմ դա ​​փոխանակել ՆԱՏՕ-ին անդամակցության հետ, եթե այդպիսի պայմաններ լինեն»:

Զելենսկին ընդգծել է, որ կենտրոնացած է Ուկրաինայի անվտանգության վրա «այսօր, ոչ թե 20 տարի անց» և մտադիր չէ տասնամյակներ շարունակ լինել իշխանության ղեկին։

Խոսելով ՆԱՏՕ-ի մասին՝ նա կրկնել է, որ դաշինքին անդամակցելը ամենաէժան տարբերակը կլինի Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար։

1lurer.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22