«Ես տեսա Ռոբերտ Քոչարյանի ողբալի տեսքը. չչարախնդացի»

31.07.2018 14:37
1105

«Մարտի 1»-ի գործով հասարակական խորհրդի նախագահ Սուրեն Աբրահամյանը` գործով նոր զարգացումների մասին 

– «Մարտի 1»-ի գործի նախաքննությունը վերսկսվեց եւ հասարակական մեծ ռեզոնանս առաջացնող, աննախադեպ ակտիվ քննչական գործողություններ են ընթանում: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին եւ փոխնախարար Յուրի Խաչատուրովին: Ի՞նչ կասեք այս ամենի մասին: 

– Ամենաուրախալին այն է, որ վերջապես գործի նախաքննությունը վերսկսել է, ընդ որում`արդեն նոր թափով, նոր մոտեցումներով եւ նախաքննության մարմնի կողմից արդարություն հաստատելու ձգտումով: Ես չեմ կարող սիրողական մակարդակով քաղաքական գնահատականներ տալ, հաշվի առնելով նաեւ իմ մասնագիտությունը, քանզի ես նաեւ եղել եմ այդ գործի առիթով կազմված հասարակական խորհրդի նախագահ: Այն ժամանակվա մեր եզրահանգումներն այլ համատեքստում էին: Ես նախաքննության մարմնի նյութերին ամբողջապես ծանոթ չեմ, բայց, համենայնդեպս, ողջունում եմ նախաքննության մարմնի եւ իշխանությունների վճռականությունը, որովհետեւ գործը տեղից շարժվեց եւ ոչ մի անձի մեղքի ու անմեղության հարցն արդեն որեւէ անձից կախված չէ, այլ գտնվում է զուտ իրավական դաշտում: 

– Նախօրեին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացվում, քաղաքական հետապնդում, իրեն կանչել էին վկայի կարգավիճակով, բայց միանգամից մեղադրանք է առաջադրվել: Դուք վենդետա տեսնու՞մ եք այստեղ: 

– Բացարձակապես: Անկեղծ ասած, ի սկզբանե, դեռ մարտի մեկից հետո, երբ իրադարձությունները ծավալվեցին ողբերգական տեսքով, անզեն աչքով էլ երեւում էր, որ Երեւան քաղաքի հիմնական գործողությունների, արյունալի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն երկրում սահմանադրական կարգն ապահովող Ռոբերտ Քոչարյանն էր: Նրա այդ հայտարարությունը որեւէ հիմք չունի: 

– Տարբեր իրավաբաններ, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում իրավական հիմք չկա: 

– Դա շատ նեղ մասնագիտական հարց է: Ես ոչ մեղադրանքին եմ ծանոթ, ոչ նախաքննական նյութերին եմ ծանոթ: Բայց ընդհանուր առմամբ, անզեն աչքով էլ ամեն ինչ տեսանելի է: Այն ժամանակ ես ինձ վրա վերցրի պատասխանատվություն եւ պաշտոնապես հայտարարեցի, որ այդ ամենի հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը. դա միանշանակ է, սակայն զուտ իրավական դրսեւորումը շատ սպեցիֆիկ ոլորտ է: Ինքս զարմանում եմ, թե նրանք ինչպե՞ս են գնահատականներ տալիս`առանց նյութերին ծանոթ լինելու: 

– Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը պնդում էր նաեւ, որ այս ամենն արվում է, որպեսզի կանխվի իր հնարավոր մասնակցությունը առաջիկա քաղաքական գործընթացներին: Նաեւ ասաց, որ նախկին` ՀՀԿ-ական իշխանությունն էլ այս առումով աչքի էր ընկնում, եւ միշտ զգուշանում էր իրենից, իր ստվերից: 

– Ի սեր Աստծո, ինչ էլ ֆանտազիա ունի: Նա այս երկրում ոչ միայն քաղաքական, այլեւ մարդկային առումով հենարան չունի, նույնիսկ Ղարաբաղում: Ես այստեղ տեսնում եմ ուղղակի սեփական մեղքից խուսափելու անճար քայլերի տրամաբանություն: Այդ ե՞րբ է նա Սերժ Սարգսյանի հետ կոնֆլիկտներ ունեցել կապված երկրի ապագայի, Ղարաբաղի հարցի լուծման հետ: Տասը տարի այս հասարակությանը, քաղաքական ընդդիմությանը կերակրել են, որ իրենց միջեւ անհամաձայնության խնդիր կա, որ ընդդիմությունը օգտվի դրանից: Սրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են: Իսկ եթե երբեւիցե նրանց միջեւ եղել են վեճեր, ապա եղել են ընդամենն ավելի շատ հարստություն ունենալու առումով: 

– Այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը սլաքներն անընդհատ ուղղում էր նաեւ այն հարթություն, որ Արցախյան պատերազմով անցած, հաղթանակած նախագահի, պատերազմի հերոսի, նախագահին`ում իշխանության օրոք Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ է եղել, հետ այսպես վարվելը լավ նախադեպ չի կարող լինել: Զուտ բարոյական, մարդկային հարթությունում դուք տեսնու՞մ եք այդ խնդիրները: 

– Անհրաժեշտություն չկա թվարկելու, թե Ռոբերտ Քոչարյանն իմ ու իմ ընտանիքի գլխին ի՞նչ փորձանքներ է բերել, հալածանքների ի՞նչ տարափ է տեղացել, ընդամենն այն պատճառով, որ ես հոկտեմբերի 27-ից հետո հրաժարական եմ տվել: Նա հալածեց ինձ ու իմ ընտանիքին` իմ բարոյական քայլի համար: Ես երեկ տեսա նրա այդ ողբալի տեսքը. չչարախնդացի, բայց ցավ ապրեցի իմ երկրի համար, այս հրաշալի երկրի համար, ղարաբաղցիների համար, որ երբեւէ այս մարդը մեզ ղեկավարել է: Ավելի ճիշտ կլիներ, որ նա մեղքն իր վրա վերցներ, հասարակությունից  ներողություն հայցեր, խնդրեր, որ ընտանիքի հետ նորմալ վարվեն ու … Այդպիսով նաեւ որոշակի ռազմական շրջանակի կպահեր: Ես ներողություն եմ խնդրում նրա ընտանիքի անդամներից նման դաժան բան ասելու համար, բայց երեւի ճիշտը դա է: 

– Այս զարգացումներն ո՞ւր են տանելու, Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը եւ մնացյալ բոլորը կալանավորվելու են, կրելու՞ են պատիժը: – Չգիտեմ: Բայց մարդիկ կան, որոնց ես պատերազմում եմ տեսել, լրիվ այլ կարգավիճակով: Այսօր ես միայն ցավ եմ ապրում, շատ-շատերին ես չէի ցանկանա տեսնել այսօր`այս վիճակում: Ես մտածում եմ, որ հիմնական առանցքային մեղավորների պիտի պատժեն եւ դրանով հարցը փակեն: – Իսկ դուք ու՞մ եք համարում առանցքային մեղավորներ: 

– Եթե գործի նախաքննությունը ես տանեի, ես այդ հարցի պատասխանը կտայի: 

– Խոսակցություններ եղան նաեւ, որ այս ամենով, նաեւ Մանվել Գրիգորյանի հետ կատարվածով, բանակն է պախարակվում: Ձեր կարծիքով այս գործընթացներում, դեռ պատերազմող երկրի բանակը պախարակվու՞մ է: 

– Այդ հարցում իմ մոտեցումը միանշանակ սուբյեկտիվ կլինի: Բանակի հետ կապված գործողությունները պիտի 7 անգամ չափեն, նոր անեն: Պետք է տալ միայն այն գեներալների անունը, որոնք սրիկա են: Իսկ հանիրավի մասսայականացումն ինձ համար, իհարկե, անընդունելի է: 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

aravot.am 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11