Շնորհավո՛ր տոնդ, Հայաստանի առաջին Հանրապետություն

28.05.2020 18:56
1329

20-րդ դարասկիզբը Հայ ժողովրդին պատճառեց զրկանքներ, կորուստներ, եղեռն ու գաղթեր և Արևմտյան Հայաստանում ոչնչացվեց Եղեռնազարկ Հայ Ժողովուրդը: Թուրքիան 1918 թվականի մայիսին հարձակվեց Արևելյան Հայաստանի վրա և նորից Հայ Ժողովրդի գլխին կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը: Սակայն, կյանքի հավերժությամբ օժտված Հայը զենք վերցրեց:

Մայիսի 22-ին Սուրբ Էջմիածնի եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական հաղթական ճակատամարտը, որին զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: Մայիսյան հերոսամարտերում Հայ Ժողովուրդը ջախջախեց թուրքական կանոնավոր բանակը և աշխարհին ցույց տվեց Հայի հավաքական ուժն ու ազգային միասնությունը, որի արդյունքում էլ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային Խորհուրդն Արևելյան Հայաստանը հռչակեց Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի անկախ պետականության վերականգման համար Հայ Ժողովուրդը պարտական է իր Ազգային Ոգու հաղթանակին և մայիսյան հերոսամարտերին:

Դարերի մաքառման ու կորուստների գնով հաղթեցինք ու կերտեցինք Հայոց անկախ պետականություն, քանզի միավորված, միասնական ու միակամ էին զորավարն ու քահանան, զինվորը, մտավորականն ու շինականը:

Հայը հաղթեց, որովհետև հայրենասիրության ու փրկության կանչով ղողանջում էին Հայի Հավատքի ու Հայի Ոգու զանգերը, և Հայն ապավինել էր սեփական բազկին, մտքին ու զենքին:

Հայը հաղթեց մայրերի սիրո և աղոթքի արցունքներով ցողված թոնրի լավաշի օրհնությամբ ու Հայ այրերի հպարտ զոհողության ուժով:

Հաղթեցին Հա՛յը, Հայի Հավա՛տքը, Հայ ընտանի՛քը և պատմական հայրենիքում ապրելու՝ Հայի անկոտրում կա՛մքը:

Հաղթանակն ու Հայոց անկախության հռչակումը Հայ Ժողովրդի համար պատմական մեծագույն ձեռքբերում է ու ազգային հարատևության խորհուրդ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հաղթանակած հերոս Հայ Ժողովրդին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթական ճակատամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ ու նշում, որ մայիսյան հաղթանակները Հայոց համազգային մեծագույն ձեռքբերում են, մեր գոյության շարունակականության հիմնաքար ու պատվախնդիր, ինքնիշխան ապրելու անջնջելի ճշմարտություն:

Մենք անկա՛խ ու ինքնիշխա՛ն ենք մայիսի 28-ով՝ մայիսյան հաղթանակներով:

Կեցցե՛ անկախ ու ինքնիշխան Հայ Ժողովուրդը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08