«Եթե արձանը չհանեք, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք». Չավուշօղլուն դարձյալ խոսել է «Նեմեսիս»-ի արձանից

08.05.2023 20:39
834

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber TV-ի եթերում ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու համար Թուրքիան որոշ ժեստեր է արել, սակայն Հայաստանը հերթական անգամ ցուցադրել է, որ այդ գործընթացում անկեղծ չէ՝ տեղադրելով «Նեմեսիսի» հուշարձանը։

«Նրանց [հայկական կողմին] ասել ենք` եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նշելով, որ այդ հուշարձանի տեղադրումը Թուրքիայի համար անընդունելի է, Չավուշօղլուն հիմնավոր չի համարել հայկական կողմի պարզաբանումները, թե այն տեղադրվել է քաղաքային իշխանությունների կողմից։

«Մենք անհրաժեշտ մեսիջներ ենք ուղարկել՝ և՛ մեր հատուկ ներկայացուցչի միջոցով, և՛ այլ խողովակներով։ Մեր կայացրած որոշումից հետքայլ անելու խոսք չկա։ Մենք դիտարկում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը, աշխատում ենք դրանց վրա, և կներկայացնենք նաև նախագահին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Թուրքիայի համապետական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին Չավուշօղլուն առիթը բաց չի թողնում դատապարտելու Երևանում «Նեմեսիս» գործողության անդամներին նվիրված հուշարձանի տեղադրումը ու Թուրքիայի կոշտ դիրքորոշումը արտահայտելու համար։

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22