ՀՀ օրհներգը, բացի դպրոցներից և բուհերից, կհնչի նաև նախադպրոցական, մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում

04.03.2025 14:07
599

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո, բացի դպրոցներից և բուհերից, որտեղ արդեն իսկ գործող տարբերակով պետք է հնչեր, օրհներգը կհնչի նաև նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում: Այդ մասին Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար, հարակից զեկուցող Ժաննա Անդրեասյանը:

«Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել կատարման ընթացակարգերի վերաբերյալ»,- ասաց նախարարը:

Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց՝ թեև «ՀՀ օրհներգի մասին» օրենքով նախատեսված էր, որ այն պետք է կատարվի տեքստին և երաժշտությանը համապատասխան, սակայն չկար պաշտոնական, մեկ միասնական տարբերակ, և այն իմպրովիզներով էր կատարվում:

Ըստ պատգամավորի՝ ՀՀ օրհներգն այսուհետ պետք է հնչի կամ կատարվի բացառապես ԿԳՄՍՆ-ի հրապարակած պաշտոնական տարբերակին համապատասխան:

Հիշեցնենք, որ նախագծի համահեղինակներն են պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ այն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40